News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մարտի 1–ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի մասնակցությամբ ավելի քան 3 ամիս է՝ որեւէ քննչական գործողություն չի կատարվել։ Այս մասին NEWS.am–ին ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

«Կալանքի միջնորդությունից հետո, իսկ դա հուլիսի 28–ին էր, որեւէ քննչական գործողություն չի կատարվել։ Խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի կայացրած որոշումն էլ բողոքարկել ենք Վճռաբեկ դատարան»,– ասաց պաշտպանը։

Նշենք, որ նոյեմբերի 2–ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Հարցին՝ Խաչատուրովը կվերադառնա Հայաստան, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Խաչատուրովն աշխատանքի բերումով գտնվում էր Մոսկվայում, այս պահին չենք քննարկել՝ կվերադառնա, թե ոչ, բայց որեւէ խնդիր չունենք Հայաստան չվերադառնալու հետ կապված»։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ–ում  քննվող քրեական գործով Յուրի Խաչատուրովին հուլիսի 26-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` սահմանադրական կարգը տապալելու համար։ Հուլիսի 28-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Խաչատուրովը գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ