News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 11
USD
406.09
EUR
419.78
RUB
6.7
Տեսնել լրահոսը


Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է մինչեւ 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող փոքր բիզնեսին ազատել հարկային բեռից։ Այս մասին հայտարարել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

«Հարկային օրենսգրքի փոփոխությունները ենթադրում են նախեւառաջ մինչեւ 24 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող փոքր բիզնեսին հարկային բեռից ընդհանրապես ազատելը։ Սա միանգամյան իրական է եւ  բյուջեի համար  սպասվող կորուստները հաստատ արժեն արդյունքի։ Դա ոչ թե փոքր բիզնես է, այլ միկրոձեռնարկատիրություն, մենք առաջին անգամ նման բնորոշում ենք տալու։ Մենք ասում ենք, որ տարեկան մինչեւ 24 միլիոն շրջանառություն ունեցող ինքնազբաղվածները, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները այսուհետ որպես ձեռնարկատիրություն չենք դիտարկելու։ Իրականում նրանց կողմից վճարված հարկերը շատ ավելի քիչ են, քան վարչարարության արժեքը, որը պետեկամուտների կոմիտեն պետք է ծախսի  դրանց հաշվառումն անելիս։ Էդ դեպքում մենք համաձայն  ենք, որ որեւէ հարկ իրենք չվճարեն, ավելի լավ է իրենք ընդհանրապես հարկ չվճարեն, մենք միայն հակիչդրամարկղային մեքենաների հսկողություն իրականացնենք, որպեսզի 24 միլիոնի շեմը կարողանանք ճիշտ հաշվարկել եւ ընդհանուր որեւէ վարչարարություն իրենցից չունենանք»,- ասել է ՊԵԿ նախագահը։

Դավիթ Անանյանի խոսքով՝ ՊԵԿ-ը նախատեսում է նաեւ 2020 թվականի հունվարից ՀՀ բոլոր քաղաքացիներին դարձնել հարկ վճարող․ «18-65 տարեկան բոլորին, ովքեր որ ունեն Հանրային ծառայությունների համարանիշ  կամ ID քարտերը, նրանց բոլորի համար պետք է պատրաստվի հայտարարագիր։ Դա կտա համատարած եկամուտների հայտարարագրում ։ Պետությունը հայտարարում է, որ մեր բոլորի ID քարտերը դառնալու են կուտակիչ քարտերը , որտեղ որ առեւտուր կանեն եւ տարվա ընթացքում ցույց կտա ընդհանուր գումարը եւ դրա դիմաց առաջին տարին 1 տոկոսը, երկրորդ տարում երկու տոկոսը, 3-րդ տարին  3 տոկոսը  եւ այն հայտարարագիրը, որը ես պատրաստվում եմ ձեզ տալ , դուք  տեսնելու եք, որ ձեր եկամուտի 23 տոկոսը, որը ես ուզում եմ տանեմ, բայց ձեր կատարված գնումների 1 տոկոսը ցանկանում եմ վերադարձնել ձեզ: Սա է լինելու նոր գաղափարը եւ այն աշխատելու է։ Այս նորամուծության ընթացքում մենք մեզ բոլորիս դարձնում ենք հարկ վճարող»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կադաստրի կոմիտեի ղեկավարը սեպտեմբերի 5-9-ը կգործուղվի Վլադիվոստոկ
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլին կրկին նվազել է
Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.78 դրամ․․․
Կառավարությունը 8 մարզում աշնանացան ցորենի մշակության ծախսերը մասնակի կփոխհատուցի
Էկոնոմիկայի նախարարությունը ակնկալում է, որ նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում շուրջ 75,0 հազար հա աշնանացան ցորենի ցանքի իրականացմանը...
Կոնյակի խաղողի մեծ առաջարկ կա, պահանջարկը քիչ է, գինու սորտերի պարագայում քիչ առաջարկ կա, պահանջարկը շատ է. Փաշինյան
Տեսեք, ամեն տարի, երբ գյուղացիներն ասում են՝ վայ, խաղողի գինը ընկավ…
Կպատժենք, պայմանագիրը կդադարեցնենք, կգնան սեւ ցուցակ. Գնել Սանոսյանը՝ շինընկերությունների աշխատանքի մասին
Դա խնդրահարույց է, դա շատ կարեւոր նշանակության ճանապարհ է եւ պետք է այդտեղ կարողանանք…
Կառավարության նիստի օրակարգում 45 հարց է, որից 41-ը չի զեկուցվում
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը…
Ֆոտոռեպորտաժներ