News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է Վարդենիս քաղաքում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների ավարտի մասին: Նոր VDSL ցանցին անցնելու շնորհիվ` այս քաղաքի բնակիչներին հասանելի դարձավ 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ: Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս Վարդենիսի բնակիչներին մատուցել 20 անգամ ավելի բարձր արագությամբ ֆիքսված ինտերնետ, քան նախկինում:

«Հայաստանի հինգ քաղաքների բնակիչներն արդեն կարող են օգտվել Beeline-ի գերարագ ինտերնետից, որն իր հատկություններով մոտ է օպտիկա-մանրաթելային կապին։ Դա հնարավոր դարձավ  Beeline-ի կողմից լարային ենթակառուցվածքներ կատարած զգալի ներդրումների շնորհիվ։ Մենք կշարունակենք զարգացնել մեր լարային ու անլար ցանցերը, եւ Հայաստանի բնակիչները շուտով կտեղեկանան նոր տեխնոլոգիաների եւ ծառայությունների մասին, որոնք հասանելի կլինեն իրենց քաղաքներում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline ինտերնետին միանալու համար կարելի է, մասնավորապես,  բաժանորդագրվել Neo Max ծառայությունների փաթեթներին, որոնք հնարավորություն են տալիս ամսական սկսած 5990 դրամի դիմաց ստանալ  անսահմանափակ զանգերի հնարավորություն Beeline բջջային ցանցի ներսում, մինչեւ 50 րոպե խոսելաժամանակ այլ ՀՀ օպերատորների բջջային ցանցերում, մինչեւ 6 ԳԲ գերարագ բջջային ինտերնետ 4G ցանցում, 150 SMS հաղորդագրություն, իսկ այժմ նաեւ ֆիքսված ինտերնետ մինչեւ 100 Մբիթ/վրկ արագությամբ: Neo Max+ ծառայությունների փաթեթի  օգտագործման առաջին ամիսն անվճար է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ