Ֆրանսիայի ոստիկանությունը կալանավորել է վեց մարդու, ովքեր երկրի նախագահ Էմանուել Մակրոնի վրա հարձակում էին կազմակերպում՝ տեղեկացնում է BFMTV-ն։
Հայտնում են, որ նրանք ուլտրաաջ շրջանակներից են։ Նրանց կալանավորումը Մակրոնի հասցեին սպառնալիքների հետաքննության արդյունքն էր։
Կալանավորումը կազմակերպել էին Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները։