News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բեռլինում ապրող 80-ամյա թոշակառուն, ով միս գնելու փող չի ունեցել, որոշել է իր ձեռքով այն հայթայթել եւ գնացել է մոտակա անտառ։ Այնտեղ նա վայրի խոզ է որսացել, մորթել, մասերի բաժանել, սակայն շուտով կալանավորվել է ոստիկանների կողմից՝ տեղեկացնում է BBC-ն։

Կիրակի երեկոյան ոստիկանություն հեռախոսազանգ է ստացվել, որ Ռայնիկենդորֆ շրջանում մի կասկածելի ավտոմեքենա կա։ Երբ ոստիկանները տեղ են հասել, ավտոմեքենայի մեջ նստած կինն ասել է, թե սպասում է ամուսնուն, ով ուր որ է գալու է աշխատանքից։ Նա վստահություն չի ներշնչել, եւ ոստիկանները զննել են ամբողջ շրջակայքը ու գտել վայրի խոզի մնացորդները։

Տղամարդն ասել է, որ շատ միս էր ուզում, սակայն դրա գումարը չուներ։ Ոստիկանները բռնագրավել են որսամիսը եւ հանձնել անտառտնտեսությանը, իսկ թոշակառուին որսագողության մեղադրանք կարող է ներկայացվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ