News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կին քաղաքական գործիչները ԱՄՆ միջանկյալ ընտրություններում ռեկորդ են սահմանել, փոխանցում է Gazeta–ն՝ վկայակոչելով Washington Post–ը։

Այս ընտրություններում Կոնգրես է անցել 107 կին, որն ամենաբարձր ցուցանիշն է ամբողջ ժամանակահատվածի ընթացքում։ Նաեւ նոր ռեկորդ է սահմանվել Ներկայացուցիչների պալատում՝ կանայք 435 տեղերից ստացել են 92 տեղ՝ նախկին 84–ի փոխարեն։ Եվս 37–ն էլ սպասում են ընտրությունների արդյունքներին։

Ամենանշանակալի հաղթանակների թվում պարբերականը առանձնացրել է Ալեքսանդրիա Օկազիո Կորտեսին, ով դարձել է ամենաերիտասարդ կինը Կոնգրեսում, Մարշա Բլեքբերին էլ դարձել է առաջին կին սենատորը Թենեսիում։ Ինչպես նաեւ Ռաշիդա Թլեյբը եւ Իլհան Օմարը Կոնգրես անցած առաջին մահմեդական կանայք են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ