News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ՀՀԿ–ն չի լինելու խորհրդարանում, որ մի հատ էլ ընդդիմություն լինի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, որ ՀՀԿ–ն կարող է իրական ընդդիմություն լինել 7-րդ գումարման ԱԺ–ում։ «ՀՀԿ–ն կարող է լինել արտախորհրդարանական ընդդիմություն։ Ես դրանում առողջ բան եմ տեսնում»,–հայտարարեց Մարուքյանը։

Նա շեշտեց՝ ՀՀԿ–ում իրավիճակը ճիշտ չեն գնահատում. «Ես ամեն օր մարզերում եմ շփումների մեջ եմ, նրանք չեն կարողանում տեղի ունեցածը ադեկվատ գնահատել»։

Իսկ Շարմազանովի այն հայտարարությունը, թե 7 ամսվա ընթացքում «Լուսավոր Հայաստանը» ոչ մի անգամ չքննադատեց Նիկոլ Փաշինյանին, Մարուքյանն նշեց՝ Շարմազանովը ճիշտ չի ասում. «Նախ երբ պետք է եղել, քննդատել ենք՝ դա մեկ, երկրորդը՝ 7 ամսվա ընթացքում երկիրը եղել է կրիզիսի կառավարման մեջ, եւ մենք, այո՛, աջակցել ենք, որ հանկարծ հեղափոխությունը չտապալվի, հեղափոխության արժեքները չվերափոխվեն, եւ որեւէ սաբոտաժ տեղի չունենա»։

Իսկ Շարմազանովի այն հայտարարություններին, թե միայն իրենք են քննադատել, Մարուքյանն ասաց, որ միայն իրենք են ցանկացել սաբոտաժ անել, իսկ իրենք դա չենք թողել։

«Ես իմ հաշվարկներով գիտեմ, որ ՀՀ քաղաքացին, անգամ ամենասուրբ ռեյտինգային թեկնածուի խաթեր, չի գնա եւ չի վերցնի ՀՀԿ-ի քվեաթերթիկը, հետեւաբար Շարմազանովին ասեք, որ նախ մի հատ հայտնվեք խորհրդարանում, հետո կորոշեք՝ ընդդիմություն կլինեք, թե ոչ»,–եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ