News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ես ընտրություններին կմասնակցեմ ռեյտինգային ցուցակով, բայց կցանկանայի շարունակել աշխատել իմ պաշտոնում: Այս մասին նոյեմբերի 7-ին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ պատրաստ  է շարունակել աշխատել առողջապահության նախարարի պաշտոնում, բայց վերջնական որոշումը կկայացնի ապագա վարչապետը:

«Նոր նշանակումների հարցը կքննարկվի խորհրդարանական ընտրություններից եւ կառավարության ձեւավորումից հետո», - պարզաբանեց Թորոսյանը:

Նա նաեւ հաղորդեց, որ ռեյտինգային ցուցակով կառաջադրվի Նորք-Մարաշ, Կենտրոն, Էրեբունի եւ Նուբարաշեն  համայնքներից, իսկ նախընտրական քարոզարշավին կներկայացնի կուսակցության մոտեցումները եւ ծրագրերը, ինչպես նաեւ իր գլխավորած ոլորտի փոփոխությունները:

Բացի դրանից, Թորոսյանը հայտարարեց, որ վարչական ռեսուրսների օգտագործում չի լինելու, եւ նույնիսկ ավելին, նա չի պատրաստվում կաշառք ստանալու միջոցով ձայներ հավաքել:

Նախարարի պաշտոնակատարը նաեւ ընդգծեց, որ նախարարների առաջադրման մասին որոշումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական որոշումն է՝ ձայներ ներգրավելու համար, իսկ ընտրություններից հետո որոշվելու է, թե որ ոլորտում նրանք ներգրավված կլինեն՝ օրենսդիր կամ գործադիր իշխանությունում:

Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ