News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ռեյթինգային ընտրակարգով առաջադրվելու են Կոտայքի մարզում։ Այս մասին Ռոմանոս Պետրոսյանն ասաց այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում։

«Քաղաքական որոշման արդյունքում ես եւ պարոն Միքայելյանը կանք այդ ցուցակում։ Երկուսս հստակ առաջադրվելու ենք, մյուսների մասով դեռեւս վարչությունը պետք է քննարկի առաջիկա օրերին եւ որոշում կայացնենք»,–ասաց մարզպետը։ 

Հարցին, թե նա այժմ վարչական ռեսուրսների է տիրապետում, դա չի խանգարի, որ մազրում արդար ընտրություններ կայանան, նա պատասխանեց. «Բացարձակ չեմ չարաշահելու վարչական ռեսուրսը, սա ասում եմ բացարձակ պատասխանատու կերպով, իսկ դպրոցի տնօրենի նկատմամբ, որը հայտնի ձայնագրությունում մարդիկ էր բերում, կիրառվել է ամենախիստ կարգապահական տույժը՝ գրավոր խիստ նկատողությունը, դրա արդյունքում եւս մեկ անգամ բոլոր 90 հիմնական եւ միջնակարգ դպրոցները զգուշացվել են, որ որեւէ կերպ որեւէ քաղաքական ուժի, այդ թվում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չփորձեն արջի ծառայություններ մատուցել»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝  Ռոմանոս Պետրոսյանն ընտրություններից հետո որտեղ է իրեն պատկերացնում՝ խորհրդարանո՞ւմ, թե՞ գործադիրում, որին ի պատասխան նա նշեց. «Ազգային ժողովի ընտրություններից հետո թիմը եւ վարչապետը որտեղ որ իմ ռեսուսրը նպատակահարմար գտնեն,, այնտեղ էլ կիրացվեմ, սակայն ինձ հոգեհարազատ է գործադիր իշխանությունը»։

Մարզպետը, սակայն, շեշտում է՝ մարզում մեծ ազդեցություն ունեցող ԲՀԿ–ն ու Գագիկ Ծառուկյանը մարզի կառավարմանը չեն միջամտում. «5 ամսվա ընթացքում իմ լիազորություններն իրականացնելիս որեւէ խոչընդոտի ,որեւէ կաշկանդումի որեւէ միջամտության փորձ ԲՀԿ–ի կամ Գագիկ Ծառուկյանի կողմից չի եղել մարզում։ Մարզի քաղաքական, իրավական, տնտեսական բարեփոխումները, խորքային գործընթացների մասով որոշումները բացառապես կայացվել են իմ կողմից եւ իրացվել են մեր քաղաքական թիմի կողմից»։  

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018 թ.-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչեւ նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանք ԿԸՀ-ն կգրանցի մինչեւ նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է. Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ