News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված, «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը վախենում է իր անվտանգության համար։ Սիմոնյանն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր էր ժամանել ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցների ուղեկցությամբ։ NEWS.am–ի հետ զրույցում Սիմոնյանն ասաց, որ անվտանգության հետ կապված խնդիրներ ունի և վերջին շրջանում մշտապես շրջում է իրավապահների ուղեկցությամբ։ Սիմոնյանը հրաժարվեց ասել՝ արդյոք իրեն ինչ–որ մեկը սպառնացե՞լ է։ Նա չցանկացավ պատասխանել նաև այն հարցին, թե ինչու՞ չի ներկայանում Հայկ Սարգսյանի վերաբերյալ քննվող քրեական գործով դատական նիստերին։ Նշենք, որ այդ գործով Մանուկյանն ունի տուժողի կարգավիճակ։

Մեկ այլ՝ թմրանյութի իրացման վերաբերյոլ քննվող քրեական գործով էլ Սիմոնյանը ամբաստանյալի կարգավիճակում է։ Նա  մեղադրվում է ապօրինի կերպով ձեռք բերված թմրամիջոցն իրացնելու համար։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ  Սիմոնյանը 2017թ. դեկտեմբերի 19-ին` ժամը 13:40-ի սահմաններում, իրացնելու նպատակով Էդուարդ Ղազարյանից ապօրինի ձեռք է բերել և պահել ընդհանուր 25.72 գրամ մարիխուաննա տեսակի թմրամիջոց, որն իրացրել է  Գոռ Համբարձումյանին, Լևոն Գաբրիելյանին, իսկ մի մասն իրացման նպատակով ապօրինի պահել է իր կողմից վարվող Տոյոտա Քեմրի մակնիշի ավտոմեքենայում:

Դավիթ Սիմոնյանից բացի այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Էդուարդ Ղազարյանը և Գոռ Համբարձումյանը։ Ղազարյանն, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու մեջ, ներկայումս գտնվում է կալանքի տակ, իսկ Դավիթ Սիմոնյանից 3.56 գրամ մարիխուաննա ձեռք բերելու մեջ մեղադրվող Գոռ Համբարձումյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։ Այսօրվա դատական նիստին, սակայն Համբարձումյանը չէր ներկայացել։ Հաջորդ դատական նիստին նրա ներկայությունն ապահովելու համար, նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշում կայացրեց բերման ենթարկել նրան։

NEWS.am–ի հետ զրույցում Սիմոնյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Նշենք, որ Դավիթ Սիմոնյանը տարիներ շարունակ ջերմ հարաբերություններ է ունեցել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա ընտանիքի հետ, սակայն 2018 թ. հունիսի 29-ին Սիմոնյանը դատախազություն հաղորդում էր ներկայացրել եւ հայտնել, որ 11 տարի առաջ իր վրա կրակել եւ մարմնական վնասվածք է պատճառել Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը։ Վերաբացված քրեական գործի շրջանակներում Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար։ Վերաբացված քրեական գործը ներկայումս քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ