News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանական գազը պետք է ռուսականից նվազագույնը 10 տոկոսով էժան լինի, որ հայկական կողմին ձեռնտու լինի այն ձեռք բերել: Այս մասին նոյեմբերի 8-ին Ազգային ժողովում՝ գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգի գործունեության, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածության ուսումնասիրության նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին այս մասին ասաց «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը:

Թադեւոսյանի խոսքով՝ Իրանից ստացվող գազի ջերմատվությունը 1000 խոր.մետրին կազմում է 7900 կիլոկալորիա, իսկ ռուսականի դեպքում այն 8200-ից ցածր չէ:

«Այսինքն՝ այն այրելիս ավելի շատ է ջերմություն ստեղծում: Ուստի, եթե ռուսական գազն արժե 1000 խոր.մետրի դիմաց 150 դոլար, ապա իրանականը, այլ հավասար պայմաններում, պետք է արժենա 135 դոլար, որպեսզի այն նույնպես ձեռնտու լինի»,- պարզաբանեց Թադեւոսյանը:

Ընդ որում՝ նա հավելեց, որ այս հարցը, սկզբունքորեն, բանակցությունների թեմա է, սակայն կառավարության մակարդակով:

Հարկ է նաեւ նշել, որ ըստ հայ-ռուսական համաձայնագրերի՝ ռուսական գազի համար բազային կալորիականությունը պետք է կազմի հազար խոր.մետրին 7900 կիլոկալորիա: Ընդ որում՝ եթե կալորիականությունը բարձր լինի, գոյություն ունեցող սակագնին ստիպված են հավելագրել լրացուցիչ գործակից: Սակայն այս կանոնը Հայաստանի համար ժամանակավորապես չի գործում, ճիշտ է՝ միայն մինչեւ 2018-ի տարեվերջ:

Ներկայումս Հայաստանի կառավարությունը ռուս գործընկերների հետ բանակցություններ է վարում 2018 թվականից հետո գազի գնի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ