News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության շրջանակում առեւտրային խոչընդոտների եւ ճյուղային շուկաների ստեղծման աշխատանքներն անհրաժեշտ է արագացնել, հիմա այն տարվում է «պակաս համարժեք տեմպով», քան ցանկալի կլիներ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Բելառուսի խորհրդարանի վերին պալատի միջազգային գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական կոմիտեի ղեկավար Սերգեյ Ռահմանովը:

Մայիսի վերջին Վասիլի Մատյուշեւսկին, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Բելառուսի առաջին փոխվարչապետի պաշտոնը, նշել էր, որ ռուսական կողմը, փորձելով իր ներքին շուկան պաշտպանել, ԵՏՄ-ում լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում: Ինչպես հայտարարել էր Մատյուշեւսկին, սրա հետ կապված կողմերը պետք է ջանքեր ներդնեն Միության ստեղծման մասին պայմանագիրն ամբողջ ծավալով կատարելու համար: Բելառուսի էկոնոմիկայի նախարարությունն, իր հերթին, նշել էր, որ ԵՏՄ շուկայում նոր առեւտրային խոչընդոտները եւ օրենսդրական բացառությունները ավելի արագ են հայտնվում, քան հները վերացվում են:

«Ակնհայտ է, որ այս աշխատանքը պետք է արագացվի, քանի որ չնայած մեր պայմանավորվածություններին, ԵՏՄ-ում բավականին մեծ թվով խոչընդոտներ են պահպանվում, եւ հաճախ որոշումներ են ընդունվում, որոնք ուղղակիորեն հակասում են Միության շրջանակում եղած համաձայնություններին»,- հայտարարել է Ռահմանովը:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ Միության անդամ երկրները պետք է՝ այնպես գործեն, որպեսզի ընդհանուր տնտեսական տարածքը «զարգացման մեջ դրական դինամիկա ունենա»: «Սկզբունքորեն հենց այդպես է, պարզապես աշխատանքը տարվում է պակաս համարժեք տեմպով, քան ցանկալի կլիներ»,- ասել է խորհրդարանականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ