News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը


Բարակեմական, ընկերական հարաբերությունները չեն կաշկանդի Արամ Սարգսյանին, որպեսզի  իրական ընդդիմություն լինի Նիկոլ Փաշինյանին․ «Ես մշտապես ասել եմ այն, ինչ մտածում եմ, դրա մասին գիտեն ինձ ճանաչող մարդիկ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց 6-րդ գումարման ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։

«Ես կոռեկտ մարդ եմ, աշխատելու եմ չվիրավորել որեւէ մեկին, Ես շատ շնորհակալ եմ «Ելք» դաշինքի իմ գործընկերներից: Նիկոլ Փաշինյանն էլ շնորհակալություն հայտնեց ինձ հետ ճանապարհ անցնելու համար: Իրար տուն գնալ-գալ էլ կա, բայց դա  չի խանգարելու, որ ես իմ առանձնահատուկ տեսակետն ասեմ»,- հավաստիացրեց նա։

Արամ Սարգսյանը անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ի` միակ իրական ընդդիմադիր լինելու մասին հայտարարությանը, և կարծիք հայտնեց, որ ՔՊ-ն ու ՀՀԿ-ն այժմ մեկ հարթության վրա են․ «Հանրապետականն ինքն է ասում, որ իմ ընկեր Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո ԵԱՏՄ-ի կողմնակից է, և որ միջազգային հարթակներում քվեարկում են այնպես, ինչպես Էդվարդ Նալբանդյանը: Ես էլ եմ այդպես ասում: Հանրապետականն ու «Քաղաքացիական պայմանագիրը» կարող են դաշինք կնքել, որովհետեւ այսօր գաղափարական առումով նույն հարթության վրա են: Եվ ես այլընտրանքն եմ, որովհետեւ ասում եմ, որ այդ ուղին ճիշտ չէ: Դրա համար մենք այսօր դաշինք ենք կնքում «Ազատ դեմոկրատների» հետ, որը մշտապես  արեւմտյան արժեքների, Եվրոպայի հետ տնտեսական դաշտի, ասոցացման համաձայնագրի կողմնակից են,1 միլիարդանոց շուկայի կողմնակիցն են, ովքեր տեսնում են, որ իրական ներդրումային գումարները Ռուսաստանում ու Ղազախստանում չեն կամ Բելառուսում, որոնք պատժամիջոնցերի տակ են, եւ այդ պատժամիջոցները շատ պինդ են ազդելու մեր վրա»։

Նա շեշտեց՝  Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ էլ է այդ թեմայով Ազգային ժողովում ելույթ  ունեցել ու շարունակելու է ունենալ, իսկ իր ու Նիկոլ Փաշինյանի հակասությունը երկրին օգուտ տալու համար է։ 

«Մեր տեսակը պետք է այս երկրին: Ես սրա համար եմ քաղաքական դաշտում: Եթե հարմարվող կամ պատեհապաշտ, գրպանային լինեի, ինչի՞ս էր պետք նոր դաշինք ստեղծել: Ձեզ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը կամ ՔՊ-ն ինձ առաջարակ չէ՞ր անի իրենց ցուցակով միասին գնալ: Նման առաջարկ եղել է, խոսել ենք, ուղղակի ամեն ժամանակի մեջ տեսնում ես քո օգտակարության ձեւը»,-եզրափակեց նա:

Հավելենք, որ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները այսօր՝ նոյեմբերի 10-ին, հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ Ազգայի Ժողովի արտահերթ ընտրություններին կմասնակցեն դաշինքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հավի–ձվի պատմությունն է՝ վերապատրաստելուց առաջ պետք է աշխատատեղ բացել ․ Միքայել Մելքումյան
Փաշինյանի առաջարկը, որ 80 հազար դրամ աշխատավարձ ստանալու փոխարեն նախընտրելի կլինի, ասենք, տաքսի վարել, Մելքումյանը մեկնաբանեց. «Տաքսի վարելն էլ հեշտ գործ չէ»...
ԲՀԿ-ն 169 թեկնածուով կմասնակցի արտահերթին․ ցուցակը հրապարակվեց
Ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը․․․
Գեղարքունիքում քարոզչությամբ զբաղվելը Փաշինյանի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է. ՀՀԿ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ...
Ընդունված չէ նախընտրական շրջանում խոսել հարկերի ավելացման մասին. Արփինե Հովհաննիսյանի պատասխանը Փաշինյանին
ՊԵԿ նախագահը կանոնից շեղում էր թույլ տվել` ազնվորեն ասելով իրենց նպատակների մասին...
ԿԸՀ-ն սահմանել է ընտրություններին մասնակցող ուժերին եթերաժամ տրամադրելու կարգը
Ըստ ԿԸՀ սահմանած կարգի` նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվում է ժամը 19:30-ից...
ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ. Գագիկ Մինասյան
Նման ուժը կարող է լինել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը, ի տարբերություն որոշ ուժերի, հետեւողական է իր որոշումների եւ մոտեցումների մեջ եւ կարճաժամկետ շահերից եւ նկատառումներից ելնելով չի փոխում իր քաղաքական նախասիրությունները...
Partner news