News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայում խորհրդարանում բոյւջեի քննարկումների ժամանակ ելույթով հանդես եկած հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է հայ–թուրքական սահմանի բացման հարցին։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը հիշեցրել է, որ արդեն 26 տարի հայ–թուրքական սահմանը փակ է։ «Ես որպես Թուրքիայիք քաղաքացի, ցանկանում եմ, որ Թուրքիայի համար լավ լինի, ուզում եմ, որ Թուրքիայի բոլոր հարեւանների հետ հարաբերությունները լավ լինեն։ Հայաստանի հետ սահմանը 26 տարի փակ է։ Ինչո՞ւ է փակ։ Վրաստանի միջոցով է բոլոր ապրանքները գնում Հայաստան։  Մի մասն էլ Հայաստան է ներմուծվում Իրանից ու Չինաստանից։  Եթե սահմանը բաց լինի, հարաբերությունը զարգանան, մարդիկ ավելի շատ կշփվեն, եթե խնդիրներ էլ ունենք, դրանք էլ կլուծենք։ Բայց փակ լինելով, ի՞նչն է լուծվում։ Կարսն է կորցնում, Իգդիրն է կորցնում, Տրապիզոնի նավահանգիստն է կորցնում»,–ասել է Կարո Փայլանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ