News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինական համացանցային առեւտրի հսկա Alibaba-ն կիրակի՝ տարվա մեջ առեւտրի իր գլխավոր օրը, որը ստացել է Ամուրիների օր անվանումը, առեւտրի ծավալով նոր ռեկորդ է սահմանել, փոխանցում է BBC-ն: 

Վաճառքի առաջին 85 վայրկյանին ընկերությունը վաստակել է միլիարդ դոլար, իսկ մեկ օր տեւողությամբ կոնսյումերիզմի տոնի առաջին ժամի ավարտին ընկերության եկամուտները հասել են գրեթե 10 միլիարդի:

Ակցիայի ավարտից մի քանի ժամ առաջ Alibaba-ն գերազանցել է 2017 թվականի սեփական ռեկորդը, որը կազմում է 25,3 մլրդ դոլար:

Գնորդներն ընդհանուր առմամբ այդ օրը ծախսել են 30,8 մլրդ դոլար՝ 27 տոկոսով ավելի շատ, քան մեկ տարի առաջ: Դրա հետ մեկտեղ, Ամուրիների օրը առեւտրի ամբողջ պատմության մեջ ամենացածր տարեկան աճն է:

Ընկերությունը իր ստեղծած Ամուրիների օրվա առիթով առեւտրի տոնական օրեր է անցկացնում 2009 թվականից:

Alibaba Group-ի ղեկավար Դենիել Չենգի խոսքով՝ այդ օրը օգտատերերի իրականացրած ծախսի չափը ցույց է տալիս, որ գնորդները, ինչպես նախկինում, ձգտում են իրենց ամենօրյա կյանքի բարելավմանը:

Տոնը սկսվել է շաբաթ գալա համերգով, որին մասնակցել են ամերիկացի երգչուհի Մերայա Քերին, Բեյոնսեի ճապոնացի նմանակողը եւ Cirque du Soleil թատերախումբը կոշիկի թեմայով համարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ