News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
USD
478.04
EUR
535.55
RUB
7.47
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

OPEC+ գործարքի  մոնիթորինգի նախարարական կոմիտեն արտահերթ նիստում որոշել է, որ 2019 թվականին նավթային շուկան կարող է առաջարկի ավելցուկ ցուցադրել, սակայն որոշել է նավթի արդյունահանման կրճատման որոշման հետ կապված սպասել մինչեւ դեկտեմբեր՝ հասկանալու համար, թե ինչպես իրենց կդրսեւորեն իրանական նավթի գնորդները, որոնց ԱՄՆ-ն ազատել է պատժամիջոցներից, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հոկտեմբերին Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան արդյունահանումը ռեկորդային պատմական աստիճանի են հասցրել՝ փորձելով վերականգնել Վենեսուելայից եւ Իրանից մատակարարումների պակասը, ընդ ուրում, Վենեսուելայում արդյունահանման կրճատման տեմպերը դանդաղել են, իսկ Լիբիայի արտադրությունը սկսել է ավելի արագ վերականգնվել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մտահոգված լինելով նավթի գների արագընթաց աճով, Թեհրանի դեմ նավթային պատժամիջոցների կիրառումից մի քանի օր առաջ թույլ էր տվել 8 երկրներին, այդ թվում Հնդկաստանին եւ Չինաստանին, գնել իրանական նավթ:

Արդյունքում OPEC+ գործարքի  մոնիթորինգի նախարարական կոմիտեն  ընդունել է, որ 2019-ին շուկայում նավթի ավելցուկ է հնարավոր:

Նիստից հետո JMMC-ի հայտարարությունում նշվում է, որ համաշխարհային տնտեսական աճի հեռանկարների խորացումը՝ հաշվի առնելով շուկայում առկա անորոշությունը, կարող է 2019-ին նավթի համաշխարհային պահանջարկի համար հետեւանքներ ունենալ եւ առաջարկի եւ պահանջարկի միջեւ անհավասարակշռության ավեկացմանը հանգեցնել:

OPEC+ երկրների 2018 թվականի դեկտեմբերին նախատեսված հանդիպումների նախաշեմին OPEC+ նախարարարական կոմիտեն հանձնարարել է տեխնիկական կոմիտեին շարունակել ուշադիր հետեւել նավթային շուկայի պայմաններին եւ նորացված տվյալների հիման 2019 թ. նավթի արդյունահանման հնարավոր ուղղումների սցենարների վերլուծությունը ավարտին հասցնել:

Ի լրումն այս ամենի OPEC+ տեխնիկական կոմիտեն JMMC-ին տեղեակցրել է նավթային պաշարների աստիճանական աճի միտման մասին:

ԱՄԷ-ի էներգետիկայի նախարարը ընդգծել է, որ, չնայած նավթի շուկան կայունացնելու OPEC+ երկրների բոլոր ջանքերին, «նավթային շուկան շարունակում է անակնկալներ մատուցել»: «Ոչ առաջին եւ ես ձեզ վստահեցնում եմ, ոչ վերջին անգամ: Վերջին մի քանի շաբաթների եւ ամիսների ընթացքում շատ բաներ են փոխվել», - ասել է նա:

2019 թ. շուկայում սպասվող նավթի հնարավոր ավելցուկը նախարարական մոնիթորինգի կոմիտեին բերել է այն եզրակացության, որ հաջորդ տարի շուկան հավասարակշռելու համար անհրաժեշտ կլինի նոր ռազմավարություն եւ փոփոխություններ:

Միեւնույն ժամանակ, ԱՄԷ-ի նավթի նախարար Սուխեյլ ալ-Մազրուին նշել է, որ 2019 թվականին OPEC+-ի նոր ռազմավարությունը նավթի արդյունահանման աճ հաստատ չի նախատեսի:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել