News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Օկիանարիումում Ջորջիա նահանգի համալսարանի մասնագետների հսկողությամբ զանազան ծովային կենդանիներ կան։ Դրանց թվում է Octopus vulgaris տեսակի միակ ութոտնուկը։ Նրանց սեռը որորշելը շատ բարդ է, սակայն գիտնականները որոշել են, որ այն արու է եւ անվանել են Օկտավիուս։ Սակայն Օկտավիուսն օրերս կենսաբաններին անակնկալ մատուցեց եւ այն էլ՝ ոչ մեկը՝ գրում է Nat-geo-ն։

Մոտ մեկ ամիս առաջ կակղամորթը սկսել էր շատ ժամանակ անցկացնել իր ակվարիումի անկյունում, իսկ մեկ շաբաթ առաջ ջուրը լցվել է հազարավոր փոքր կենդանիներով։ Կողքից դա տեղացող առատ ձյան է նման։

Օկտավիուսին օգոտոսի 8-ին են բռնել։ Այն ժամանակ նա արդեն հղի է եղել։ Այս տեսակի էգերին բնորոշ է «հետաձգված մայրությունը»։ Նրանք իրենց մեջ սպերմերը պահում են ավելի բարենպաստ պայմններում ծննդաբերելու համար։

Նորածիններն այնքան շատ էին, որ իրենցով լցրել էին ակվարիումը, եւ նրանց խնամողները ստիպված էին մի մասին հանել այնտեղից։ Օկտավիուսը մի քանի օր ծննդաբերում էր։ Այդպես է տեղի ունենում նաեւ վայրի բնության մեջ՝ նորածին ութոտնուկների ողջ մնալու հավանականությունը շատ քիչ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ