News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը


Հայաստանը տնտեսական զարգացման լոկոմոտիվ է համարում վերականգնվող էներգետիկայի սեգմենտը: Նոյեմբերի 14-ին այս մասին ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ ելույթ ունենալով «Հայաստանի Էներգետիկ շաբաթ -2018» միջոցառմանը:

Ըստ նրա, վառելիքի եւ էներգետիկ ռեսուրսների բացակայության դեպքում Հայաստանը հատուկ կարեւորություն է տալիս վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներուժին:

«Հենց այս ներուժի իրականացման համար է ուղղված կառավարության նախաձեռնած օրենսդրական դաշտի բարելավումը, սակագնային քաղաքականության կանխատեսելիության բարձրացումը եւ հնարավոր ներդրողների հետ աշխատանքը», - ասաց Ավինյանը:

Նա նշեց, որ Հայաստանի տնտեսության բոլոր հատվածները, այդ թվում` տրանսպորտը, արդյունաբերությունը, բնակարանային տնտեսությունը, բյուջետա-հասարակական եւ վառելիքաէներգետիկական ոլորտները, էներգախնայողության ներուժ ունեն:

«Հայաստանը նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով ձգտում է էներգախնայողության մշակույթի աստիճանական զարգացմանը», - ասաց փոխվարչապետի պաշտոնակատարը:

«Հայաստանի էներգետիկ շաբաթ-2018»-ը կտեւի նոյեմբերի 14-ից 16-ը: Կազմակերպիչներն են՝ Հայաստանի վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետության հիմնադրամը եւ Invest In Network-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը