News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը Հռոմ կատարած աշխատանքային այցի ընթացքում նոյեմբերի 13-ին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արտակ Զեյնալյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակը, թավշյա, ոչ բռնի հեղափոխության ու Կառավարության վեցամսյա գործունեության արդյունքները:

Թոմաս Գրեմինգերը ԵԱՀԿ անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես, հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող աշխատանքներին:

Նույն օրը արդարադատության նախարարի պաշտոնակատարը հանդիպել է նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջորջ Ծերեթելիին և վերջինիս հետ քննարկել Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը վերաբերող մի շարք հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ