News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ԿԸՀ են ներկայացրել ՀՀԿ նախընտրական ցուցակը:  Լրագրողների հետ զրույցում Կարինե Աճեմյանն ասաց, որ ՀՀԿ մարտական է տրամադրված հաղթանակի, որպեսզի կարողանան պայքարել:

Նա վստահ է, որ քաղաքացիները սպասում են ՀՀԿ-ի ծրագրին. « Մեր երկիրն անվտանգ երկիր է, եւ ես չեմ կարծում որ մեզ կարող է ինչ –որ վտանգ սպառնալ, առհասարակ դա բացառում եմ: Հուսով եմ, որ մենք կունենանք նորմալ քարոզարշավ, խաղի կանոնները չենք խախտի, իրար վրա ցեխ չենք շպրտի եւ հանդես կգանք գաղափարաքարոզչական շրջանակներում: Եթե կարողանանք այսպիսի պայմաններում քարոզարշավ անցկացնել, մենք կունենանք մեծ թվով քվեներ եւ անպայման խորհրդարանում հանդես կգանք որպես ընդդիմադիր ուժ»:

Նշենք, որ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության առաջին փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Նրան հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Շահնազարյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը: Ցուցակում է նաեւ Մենուա Հարությունյանը:

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը կսկսվի նոյեմբերի 26-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ