News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը երբեւէ Եվրոպային չի սպառնացել իր զինված ուժերով։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը այն մասին, թե անհրաժեշտ է ստեղծել համաեվրոպական զինված ուժեր՝ Չինաստանից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից պաշտպանվելու համար՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա մեր կողմից երբեք Եվրոպայի դեմ սպառնալիք չի հնչեցվել»,- Պեկինում ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը։ Նա նաեւ նշել է, որ եվրոպական պետությունները «ինքնիշխան եւ անկախ երկրներ են, որոնք սեփփական ընտրության (միասնական զինված ուժեր ստեղծելու) իրավունք ունեն»։

Նոյեմբերի 6-ին Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպային հարկ է ստեղծել սեփական զինված ուժեր։ Նա նաեւ ասել էր, Եվրոպական միությունը պետք է պաշտպանվի Ռուսաստանից, Չինաստանից եւ ԱՄՆ-ից։ Թրամփը Մակրոնին քննադատել էր՝ հերթական անգամ պահանջելով, որ եվրոպական դաշնակիցները մեծացնեն ՆԱՏՕ-ի բյուջեում իրենց ֆինանսական ներդրումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ