News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հունաստանում հնագետները գտնում են, որ իրենց հաջողվել է պեղել հին հունական Տենեա քաղաքը, որը հիմնել է Միկենեի թագավոր Ագամեմնոնի եւ տրոյական գերիների կողմից Տրոյական պատերազմից հետո, փոխանցում է BBC–ն։ 

Հնագետները հայտնել են, որ իրենց հաջողվել է գտնել բնակավայրի մնացորդներ, ոսկերչական իրեր, մետաղադրամներ եւ մի քանի գերեզմաններ Պելեպոնեսի հարավային մասում։

Հնագետները մինչ այսօր հստակ պատկերացումներ ունեին այն մասին, թե որտեղ կարելի է գտնել քաղաքը, սակայն ապացույցներ չունեին։

Պեղումները ժամանակակից Չիլիոմոդի բնակավայրի տեղում սկսվել են 2013 թվականին, իսկ այստեղ Տենեայի լինելու մասին վկայությունը հայտնվել էր պեղումների որոշակի փուլում՝ սեպտեմբեր–հոկտեմբեր ամսիներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել