News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջին սպանել են մահացու ներարկման միջոցով, նրա մարմինը անդամատվել է եւ դուրս բերվել Ստամբուլում գլխավոր հյուպատոսության շենքից:

Գլխավոր դատախազի խոսքով, Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն ժամանած խմբի ղեկավարը, որի նպատակը լրագրողին թագավորություն վերադարձնելն էր, հանձնարարել է գործողության ձախողման դեպքում Խաշոգջիին վերացնել:

Գլխավոր դատախազը նշել է, որ թագավորության հպատակները, ովքեր եկել էին լրագրողի հետեւեից, չկարողանալով համոզել նրան վերադառնալ հայրենիք, Խաշոգջիին «ներարկել են մեծ քանակությամբ թմրամիջոցային նյութ, որն էլ հանգեցրել է  նրա մահվան»:

«Սպանությունից հետո Խաշոգջիի մարմինը անդամատվել է եւ դուրս բերվել Ստամբուլում գլխավոր հյուպատոսության շենքից», — ասուլիսին ասել է դատախազը:

Մարմինը, ըստ գլխավոր դատախազի, փոխանցվել է «տեղացի հանցակցին»: Գերատեսչության ղեկավարը նշել է, որ նրա ֆոտոռոբոտը ստացվել է, եւ այն կփոխանցվի թուրքական կողմին:

Խումբը, որում ընդգրկված էին թագաավորության անվտանգության ծառայությունների անդամները, վերահսկիչ մարմնի ղեկավարի խոսքով, ձեւավորվել է Սաուդյան Արաբիայի գլխավոր հետախուզության նախկին ղեկավարի տեղակալ Ահմեդ ալ Ասիրի հրամանով:

Գլխավոր դատախազը հրաժարվել է լրագրողներին ասել այդ խմբի անդամների անունները:

Ալ Ասիրին, գլխավոր դատախազը նշել է, որ հանձնարարել է Խաշոգջիին թագավորություն բերել ցանկացած ձեւով` «կամավոր կամ ուժով »:

Ասուլիսի ընթացքում դատախազը նաեւ պահանջել է, որ թուրքական կողմը ներկայացնի սպանության բոլոր ապացույցները, վկաների վկայությունը, Խաշոգջիի հեռախոսից էլեկտրոնային նամակագրությունը եւ Ստամբուլի Սաուդյան հյուպատոսության տեսագրությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ