News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
USD
478.04
EUR
535.55
RUB
7.47
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը կոչ է արել չքաղաքականացնել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Ադել Այր Ջուբեյրը լրագրողներին հայտնել է, որ Խաշոգջիի սպանությունն այժմ դատական գործ է, եւ չպետք է քաղաքականացնել այն։ «Քաղաքականացումը նպաստում է իսլամական աշխարհում պառակտմանը, եւ դա այն դեպքում, երբ թագավորությունը ձգտում է իսլամական աշխարհի միասնականությանը»,- հայտարարել է նա։

Ջուբեյրը հավելել է, որ որոշ հարցեր դեռեւս անպատասխան են մնում, սակայն Անկարան երեք անգամ հրաժարվել է Էր Ռիադին սպանության ապացույցներ ներկայացնել։

Ավելի վաղ երկրի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ լրագրողի սպանության գործով ձերբակալվել է 21 մարդ, որոնցից 5-ի համար մահապատիժ կպահանջվի։

Հիշեցնենք, որ Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել, սակայն այժմ ընդունում է, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դա մանրամասն կազմակերպված սպանություն է եղել։ Խաշոգջիի մարմինը դեռեւս չի գտնվել, սակայն լրատվամիջոցները հայտնել են, որ նրա մարմինը գտնվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսի նստավայրի տարածքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել