News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի զազրախոսությանը Իրանի պատասխանը կլինի «մեղմ», սակայն՝ «ցավոտ»։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմեդ Ալի Ջաֆարին՝ տեղեկացնում է Mehr-ը։

Նրա խոսքերով՝ Սաուդյան Արաբիան եւ որոշ այլ տարածաշրջանային պետություններ Իրանի մասին իրենց հայտարարությունների պատասխանը ստացել են եւ որոշ ժամանակ անց նաեւ Իրանի արձագանքը կտեսնեն։ «Մեր որոշ պատասխաններ չեն կարող բաց լինել հասարակության եւ ԶԼՄ-ների համար, եւ դա նրանց ավելի շատ է զայրացնում»,- նշել է գեներալը։

Նա նաեւ ընդգծել է Իրանի դերը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում, որ շարունակվող խաղաղ բանակցությունների հիման վրա սիրիական կառավարությունը դիմել է Իսլամական Պետությանը՝ խնդրելով Իդլիբում եւ Սիրիայի հարավ-արեւմուտքում կազմակերպել «խաղաղության պահապանների» ստորաբաժանում։

«Ներկայում Սիրիայում պատերազմ չկա, եւ այդ վայրերում կտեղակայվեն սահմանափակ թվով ուժեր՝ խաղաղությանը աջակցելու համար»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ