News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Կրիպտոարժութային խոշորագույն բորսաներից մեկը՝ Binance-ն իրանցի հաճախորդներից պահանջել է իրենց բոլոր ակտիվները հանել, քանի որ երկրի դեմ սահմանված են ԱՄՆ պատժամիջոցներ, հայտնում է CoinDesk-ը: Ընկերության ներկայացուցիչները սա պատճառաբանել են ամերիկյան իշխանությունների պահանջները պահպանելու ձգտումով:

«Եթե Binance-ում հաշիվ ունեք եւ պատժամիջոցային կարգավիճակ, խնդրում ենք կարճ ժամկետում ձեր ակտիվները հանել»,- նշված է Իրանից օգտատերերին հղած նամակում:

Հաճախորդները նման հայտարարություններ են ստանում վերջին մի քանի ամիսներին, սակայն վերջին շրջանում դրանց թիվը մեծացել է նոյեմբերի 5-ին մտցված ԱՄՆ նոր պատժամիջոցների ֆոնին, ասել է Իրանական բլոքչեյն ասոցիացիայի նախագահ Սեֆեր Մահամադին: Binance-ն ավելի վաղ արգելափակել էր իրանական անձնագիր ունեցող միայն երեք օգտատիրոջ հաշիվները, հիմա նախազգուշացրել է բոլոր հաճախորդներին, որոնք հարթակում աշխատում են իրանական IP-հասցեով:

Ավելի վաղ Իրանի բնակիչների հաշիվներն արգելափակել էին BitMEX, Bittrex եւ մի քանի այլ բորսաներ: Հիմա տեղական բնակչությունը վախենում է, որ իշխանությունները Վենեսուելայի օրինակով սեփական կրիպտոարժույթ կթողարկեն եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում կսկսեն ամբողջությամբ գերիշխել՝ գրավելով անգամ թվային փողի շուկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news