News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ–ի ներկայացրած համամասնական ցուցակը տրամաբանական ցուցակ է, որը բխում է ազգային-պահպանողական գաղափարախոսությունից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Աժ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ–ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Մեր ցուցակում մարդիկ են, ովքեր ազգային արժեքային համակարգի կրող են, ում համար արցախյան հարցի հայանպաստ լուծումը գերխնդիր է, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը գերխնդիր է, ովքեր մտահոգված են Արցախի ապագայով, ազգային արժեքների պաշտպանմամբ, ազգային ավանդական ընտանիքի պահպանմամբ, ովքեր մտահոգված են առկա մարտահրավերներով եւ ՀՀ եւ Արցախի առաջ ծառացած կարեւոր մարտահրավերների վերաբերյալ ունեն միեւնույն ընդհանուր տեսլականը»,–նշեց նա։

Շարմազանովը բացատրեց, թե ինչու է «Իմ քայլը» դաշինքի ցուցակն անվանում է աջաբսանդալ. «Այդ ցուցակում ես տեսել եմ շատ մարդիկ, այդ թվում՝ լրատվական դաշտից ու քաղաքացիական հասարակությունից, ովքեր կուրծք էին ծեծում, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, ովքեր Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների ամենախիստ քննադատներն էին: Իսկ այսօր նրանց առաջնորդ Փաշինյանը դարձել է Ռուսաստանի եւ Հայաստանի ջերմ հարաբերությունների երկրպագուն, որը շատ լավ է, դարձել է ՀԱՊԿ ու ԵՏՄ պաշտպանը»,–նկատում է ՀՀԿ–ական պատգամավորը:

Նրա համար, սակայն, հիմա պարզ չէ՝ ինչպիսի դիրքորոշում ունեն այն նույն մարդիկ. «Ու ինձ համար հիմա ընկալելի չէ՝ այդ մարդիկ մնացել ենք իրենց կարծիքի՞ն, էլի գտնում են, որ ԵԱՏՄ-ն չարիք է, ՀԱՊԿ-ը չարիք է, Ռուսաստանն է մեղավոր Հայաստանի հետ կապված բազմաթիվ խնդիրներում, թե՞ ինչպես Նիկոլ Փաշինյանը, հեղափոխությունից հետո փոխել են իրենց կարծիքը: Դրա համար ասում եմ աջաբսանդալ»,–հավելեց Շարմազանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ