News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Թուրքական «Անատոլիայի մշակույթ» ՀԿ–ի նախագահ,  հայտնի թուրք գործարար Օսման Քավալայի գործով հետաքննությունը նոր զարգացումներ է ունենում։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ իրավապահները Օսման Քավալայի դեմ նոր մեղադրանքներ են ներկայացրել, ըստ որի, Օսման Քավալան Գեզի այգու իրադարձությունների ժամանակ փորձել է տեղի ունեցող բողոքի ակցիաները տարածել ամբողջ Թուրքիայով մեկ ու քաոս ստեղծել երկրի ներսում։ Ըստ մեղադրանքների, Օսման Քավալան Գեզի այգու բողոքի ակցիաների ժամանակ դրսից պրոֆեսիոնալ ցուցարարներ է բերել, ինչպես նաեւ հատուկ ժողովներ կազմակերպել՝ քննարկելով բողոքի ակցիաները իրականացնելու նոր ուղիների մասին։

Նշվում նաեւ, որ Օսման Քավալան Գեզի այգու դեպքերի ժամանակ մի շարք հանդիպումներ է ունեցել եվրոպական որոշ կենտրոնների հետ։

Այս մեղադրանքների համատեքստում թուրքական ոստիկանությունը դատախազության հրահանգով ձերբակալությունների նոր ալիք է սկսել Օսման Քավալայի գործով։

Նշենք, որ Օսման Քավալան Թուրքիայի հայտնի իրավապաշտպաններից է։ Նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագովներից է։ Նրա կողմից կազմակերպվել են հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ Թուրքիայում։ Քավալան բազմաթիվ անգամ եղել է Հայաստանում։

Ստամբուլում նրան պատկանող հրատարակչությունում տպագրվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, իսկ նրան պատկանող «Ջեզաիր» ռեստորանում կազմակերպվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումներ ու սգո միջոցառումներ։

Օսման Քավալան ձերբակալվել է ռազմական հեղաշրջամ փորձի մեջ մեղադրվողների հետ համագործակցության մեղադրանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news