News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ալավերդիում անցած տարվա նոյեմբերին 30–ամյա երիտասարդի սպանության, եւս 1 անձի էլ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ  մեղադրվող 29–ամյա Գարիկ Դալլաքյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։

Ըստ մեղադրանքի՝ Հայկ Սիրադեղյանին սպանել են դաժանաբար՝ կտրելով պարանոցը, իսկ Արմեն Մակոյանը դանակի հարված է ստացել որովայնի շրջանում: Դատարանում պարզ է դարձել, որ Գարիկի ու մյուս երկու երիտասարդների միջեւ խնջույքի ժամանակ վիճաբանություն է սկսվել, երբ նրանց է միացել սպա Վարդան Ղ.–ն։ Վերջինիս կողմից զինվորական համազգեստ կրելն էլ դարձել է վիճաբանության պատճառ։ Վարդան Ղ.–ն ընկերոջ հետ հեռացել է, սակայն Գարիկ Դալլաքյանը նույն հարցի շուրջ վիճաբանել է Հայկ Սիրադեղյանի հետ, այնուհետև վիճաբանությունը շարունակել են ավտոտնակին կից տեղանքում։ Գարիկ Դալլաքյանն իր մոտ գտնվող գաղտնի փականով դանակով հարվածել է Հայկ Սիրադեղյանին եւ սպանել։ Այնուհետև մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ կրկին դանակով Գարիկ Դալլաքյանը մեկ անգամ հարվածել է իրեն մոտեցող Արմեն Մակոյանի որովայնին` նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս և դիմել փախուստի:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 29–ամյա երիտասարդին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 15 տարվա ազատազրկման։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ