Նոյեմբերի 18-ին՝ ժամը 03:13-ին, «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի Զորական գյուղում այրվում է ավտոմեքենա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:08-ին, մարվել՝ 04:14-ին:
Ամբողջությամբ այրվել է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: