News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արեւմուտքը վախենում է, որ Ռուսաստանը կարող է Կուբայում ռազմական բազաներ բացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Daily Star-ին:

Հրատարակությունը գրում է՝ Արեւմուտքում  անհանգստացած են, որ նման գործողություններով Մոսկվան կարող է պատասխան տալ ՓՄՀՀՊ-ից Վաշինգտոնի հնարավոր դուրս գալուն:

Նշվում է, որ հատկապես մտահոգում է Ռուսաստանի ռազմական ազդեցության հնարավոր ընդլայնումը տարածաշրջանում, քանի որ այդտեղ 1962 թվականին տեղի ունեցավ  Կարիբյան ճգնաժամը:

Նման մտահոգությունների համար նախադրյալ է դարձել Կուբայի առաջնորդ Միգել Դիաս Կանել Բերմուդեսի այցը Մոսկվա եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր, որ  ՓՄՀՀՊ-ից դուրս գալու մասին դեռ վերջնական որոշում չեն կայացրել, ինչպես նաեւ նշել էին, որ շարունակում են իրավիճակի վերաբերյալ բանակցել դաշնակիցների հետ:

Հոկտեմբերի վերջին Մոսկվան ասել էր, որ ՓՄՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն Ռուսաստանը արագ եւ արդյունավետ կպատասխանի:

Նոյեմբերի 14-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Մոսկվան եւ Հավանա մտադիր են համագործակցել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ