News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Այո, շատ ճիշտ է, որ Մարտունին հայտնի է նրանով, որ բազմաթիվ մարտունեցիներ դժվարություններին հանդիման  ստիպված եղան մեկնել արտագնա աշխատանքի, բայց նրանք արտագնա աշխատանքի գնում էին ոչ թե հեռանալու, այլ Հայաստանում մնալու համար, իրենց երկիրը, քաղաքը, թաղամասը շենացնելու համար»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Մարտունու 190–ամյակին նվիրված միջոցառումներին ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանը։

«Մարտունին միշտ էլ տոնելու, նշելու եւ հպարտանալու առիթ ունի, որովհետեւ մարտունեցիները ինչպես Հայաստանի հանրապետության բոլոր քաղաքների ու գյուղերի քաղաքացիները աչքի են ընկնում իրենց ուժեղ կամքով, իրենց աշխատասիրությամբ, հուսակատության հետ չհամակարեպվելու իրենց ուժով։ Այո, շատ ճիշտ է, որ Մարտունին հայտնի է նրանով, որ բազմաթիվ մարտունեցիներ դժվարություններին հանդիման  ստիպված եղան մեկնել արտագնա աշխատանքի, բայց նրանք արտագնա աշխատանքի գնում էին ոչ թե հեռանալու, այլ Հայաստանում մնալու համար, իրենց երկիրը, քաղաքը, թաղամասը շենացնելու համար»,–նշեց նա։

Վարչապետը նկատում է՝ Մարտունու 190–ամյակը առանձնակիորեն է աչքի ընկնում. «Մենք հիմա իրար հետ արդեն իսկ կերտել ենք նոր Հայաստան, որտեղ ձեզանից յուրաքանչյուրը զգում է հաղթանակած եւ այսուհետ միշտ պետք է զգա հաղթանակած»,–հավելեց վարչապետը։

Հայաստանում տեղի ունեցած ամենաառանցքային փոփոխությունն այն է, որ ձեզանից յուրաքանչյուրը իշխանություն է Հայաստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ