News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը քաղաքական ուժերին զգուշացրեց 90-ական թվականների սխալները չկրկնել:

Նոյեմբերի 19-ին ճեպազրույցում ելույթ ունենալով՝ Ռուստամյանը կանխատեսեց, որ առաջիկա ընտրությունների արդյունքներով  խորհրդարանը կհամալրվի նոր քաղաքական ուժերով եւ նոր դեմքերով: «Բայց հստակ չէ, թե նրանք ովքեր են եւ ինչ քայլերով են երկիրն առաջ տանելու: Ուստի անորոշությունները շատ են: Ըստ անորոշության՝ սա աննախադեպ ընտրություն է: Անցյալում էլ կտրուկ փոփոխություններ հնարավոր էին, իսկ հիմա կտրուկ փոփոխությունների հնարավորությունների հետ ահռելի աստիճանի անորոշության կա»,- նշեց Ռուստամյանը:

«Փոփոխությունները լավ բան են, սակայն պետք է կարողանալ անցյալը ճիշտ գնահատել: Ներկայիս գործընթացը շատ նման է 90-ականներին: 90-ին էլ շատ նոր բան ու նոր անձինք կային: Նոր իշխանությունները եկան եւ տեղերում նոր մարդկանց նշանակեցին: Իշխանության մեջ հայտնվեցին մարդիկ, որոնք նոր էին սովորում պետական կառավարումը: Այստեղից էլ առաջացան աղետները»,- շեշտեց Ռուստամյանը

ՀՅԴ ներկայացուցիչը դժվարացավ ասել, թե հարջորդ ընտրությունները երբ տեղի կունենան, բայց մեծ հույս ունի, որ այն տեղի կունենա, ինչպես կարգն է, 5 տարի հետո: «Որպեսզի երկիրը կայուն ապրի եւ զարգանա, այլ ոչ թե լարվածության վիճակում, այն էլ՝ միջազգային բարդ իրավիճակում ջնջելու եւ նորից սկսելու: Մենք պետք է բացասումից զարգացման անցնենք, եւ միաժամանակ, հասկանանք, թե ինչն ենք պահում»,- նշեց Ռուստամյանը՝ հավելելով, որ իշխանությունը մեծ թվով գայթակղություններ է պարունակում: Պատգամավորը, միաժամանակ, քննադատեց հոկտեմբերի 2-ին իշխանությունների գործողությունները, երբ խորհրդարանի վրա ճնշում գործադրելու փորձ արվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ