News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 15
Տեսնել լրահոսը

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ կրկին անդրադարձել է տրանսֆերտների հարկմանը՝ խոսելով  IT ոլորտի, արտագնա աշխատանքի մեկնածների եւ կառավարության արձագանքի մասին։ Նա համոզմունք է հայտնել, որ պետությունն իր միակ գործառույթը դիտարկում է հարկում իրականացնելու մեջ, ապա այդ առնչությամբ մի շարք հարցադրումներ ներկայացրել։ 

Պատգամավորը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի գործընկերներ,

Ինչպես արդեն խոստացել էի առավել մանրամասն ներկայացնում եմ իմ մտահոգությունները տրանսֆերտների հարկման մասին։ Կառավարության նման մտադրությունը կամ գաղափարը (որտեղից է նման միտք ծագել առհասարակ!!) առաջացնում է մի շարք հարցադրումներ.

• Պետության հարկային եւ մաքսային վարչարարության անադյունավետության բեռը փոխանցվում է քաղաքացուն։ Երբ կառավարությունը չի կարողանում տնտեսությունը զարգացնել եւ հարկ հավաքել, չպետք է իր բացթողումները լուծի ՀՀ քաղաքացու հաշվին: Փաստորեն փորձ է արվելու քրեական եւ վարչական պատասխանատվության սպառնալիքի ուժով քաղաքացուն ստիպել հայտարարագրել իր նույնիսկ չնչին եկամուտները։ Ավելին նման քաղաքականությամբ պետությունը իր քաղաքացուն ստիպելու է գործել անբարեխիղճ, թաքցնել իր եկամուտները, հրաժարվել բանկային գործառնություններից, փնտրել դրամական փոխանցումների զարտուղի ճանապարհներ։ Ի վերջո քաղաքացին այդքան բարդություններից, քաշքշուկներից խուսափելու համար ընտրելու է ամենահեշտ տարբերակը, այն է՝ տեղափոխել իր ընտանիքն այն վայր, որտեղ ինքն է աշխատում։

• Պարզ չէ, թե ինչպես է գործելու այդ համակարգը, եթե ողջ երկիրը չի անցել անկանխիկ շրջանառության,

• Պարզ չէ, թե քաղաքացիներին հարկելու համար ինչպե՞ս է վերահսկվելու նրանց դրամական հոսքերը, եւ արդյոք չի ստացվի մի պատկեր, որ դրամական հոսքերի վերահսկողությունը լինի ընտրանքային։

• Պարզ չէ, թե ինչպես է գործելու համակարգը, երբ ամբողջ երկրում ներդրված չէ էլեկտրոնային ստորագրության համակարգը։ Ինչը նշանակում է, որ քաղաքացու վրա դրվելու է եւս մեկ պարտականություն, ունենալ էլեկտրոնային ստորագրություն այն պարագայում, երբ այդ ստորագրությունը իրեն առօրյայում ընդհանարապես պետք չի լինելու։

• Հայաստանը տարիներ շարունակ եղել է գրավիչ երկիր ինքնաշխատ մարդկանց համար (freelancer)։ Նման նախաձեռնությունը ուղղակի հարված է մի երկրի համար, որը իր առաջնայնություն է համարում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը։

• Ու այս ամենը` 100 հազարից ավել պետական ծառայողների առաջիկա կրճատման, նպաստ ստացող քաղաքացիների նպաստների կրճատման, բյուջեի դեֆիցիտի ավելացման եւ այլ մտահոգիչ զարգացումների ֆոնին:

Միաժամանակ ես չեմ բացառում, որ նման անհեթեթ առաջարկությունը նախընտրական շրջանում ներկայացվել է որպես նախըտրական հնարք: Պատկերացրեք, թե ժողովուրդը ինչքան թեթեւացած շունչ կքաշի, ինչքան երախտապարտ կլինի վարչապետին, եթե նա մի քանի օրից ֆեյսբուքյան հերթական լայվով հայտարարի, որ այս ամենը ստոր հերյուրանք է, հանրապետականների տարածած լկտի սուտ, կամ էլ, օրինակ ասի, որ դա ՊԵԿ ղեկավարի անձնական կարծիքն է եւ ինքը դրան դեմ է:

Եթե այդպես եղավ, ապա հաշվարկը ծայրաստիճան պարզունակ է եւ ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկել է նշանակում: Իսկ եթե առաջարկությունը կյանքի կոչվեց` աղետալի կլինի:

Հ.Գ. Երբ գրում էի այս գրառումը, պարզվեց փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ասել է, որ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու ոչ մի նախագիծ չի ընդունվի, հանրային քննարկում կլինի եւ այլն: Ուզում եմ մի բան հասկանալ

կարծիքը հաշվի կառնենք այնպես ինչպես արագաչափե՞րի, կարմիր գծե՞րի, կուտակային կենսաթոշակայինի՞ (խոստացել էին հանել), թե՞ ասենք աշխատանքից ազատման մասին արդեն ծանուցված հազարավոր պետական ծառայողների կարծիքի պես թե՞ այլ կերպ

Եթե նման գաղափար ունեք (ակնհայտ է, որ ունեք) ներառեք այն ձեր նախընտրական ծրագրում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում լուրջ խնդիրներ են առաջացել. փորձագետ
Ինչ վերաբերում է անանսնապահությանը, ապա այս ոլորտի վիճակը շատ ծանր է, իսկ անասունների գլխաքանակը շարունակում է կրճատվում...
Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Հեղափոխությունը դարձել է Երեւանի տրանսպորտային համակարգի կոլապսի պատճառը. ՀԿ ղեկավար
Եթե ժամանակին ուղեվարձը մինչեւ 150 դրամ թանկացնելու դեմ բողոքներ չլինեին, ապա այսօր խնդիրը լուծված կլիներ…
ՎԶԵԲ-ը պատրաստ է նոր ծրագրերի իրականացմանը մասնակցել ավելի մեծածավալ ֆինանսական միջոցներով. Դիմիտրի Գվինդաձե
Հակոբ Արշակյանն ընդունել է ՎԶԵԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին...
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները նոր ծանուցումներ չեն ստացել. «Վալլեքս» գրուպ
Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ ներառյալ սույն հաղորդագրության տարածման պահը, Ընկերությունը՝ աշխատողների քանակի եւ (կամ) հաստիքների կրճատման հիմքով...
Հերթերից խուսափելու նպատակով ավտոմաքսատունը կաշխատի երկուշաբթիից-ուրբաթ՝ 9:00-ից մինչև 21:00-ն. ՊԵԿ
ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն, առանց բացառության, կարող են իրականացվել բոլոր մաքսատներում և մաքսային կետերում...
Partner news