News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մենք ասել ենք, որ հանրային քննարկումների արդյունքում նման որոշում չունենք կայացված, որ դրսից եկող տրանֆերտները պետք է հարկվեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Բայց եթե քննարկումների արդյունքում որոշվի, որ դա եկամուտ է, այն, այո՛, կարող է ներառվել հայտարարագրում, բայց հայտարարագրում ներառվելը դեռ չի նշանակում, որ այն պետք է հարկվի: Մենք ասացինք, որ եթե ՌԴ-ում կամ այլ երկրում այդ եկամուտը հարկվել է, մենք նույն եկամուտը երկրորդ անգամ հարկելու նպատակ չենք հետապնդում: Այսօրվա քննարկումները սոցիալական ցանցերում, հիմնավոր չէ: Կարող է այս կամ այն միտքը սխալ ընկալված լինի: Որեւէ նախաձեռնություն առանց հանրային քննարկման օրենքի ուժ չի կարող ստանալ»,–ասաց Անանյանը:

Նա շեշտում է՝ կառավարությունում որեւէ կոնկրետ նախագիծ չկա, կա եկամուտների համատարած հայտարարագրման գաղափար,. «Հիմա հասկանում եմ, որ նախընտրական շրջանակներում, ինչ-որ միտք կոնտեքստից կտրված կարող է վերցվել ու մեկնաբանությունները կարող են շահարկման առիթ լինել: Կառավարությունում որեւէ կոնկրետ նախագիծ չկա, կա եկամուտների համատարած հայտարարագրման գաղափար, դրանց շուրջ կան տեսակետներ, որոնք պետք է քննարկվեն մասնագիտական շրջանակներում, հետո կառավարությունում, հետո նոր նախագծի տեսքով ներկայացվի, դրվի հանրային քննարկման: Դա լինելու է 2019 թվականի ընթացքում, որեւէ շուտափույթ բերված փաթեթ չկա եւ օրակարգում չէ»:

Անանյանը շեշտում է՝ բոլոր քաղաքակիրթ երկրներում կա եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտ: «Մենք էլ Հայաստանի հանրապետության ստեղծման օրվանից քննարկում ենք՝ արդյոք հնարավորություն ունենք ներդնելու համատարած եկամուտների դեկլարացիա։ Մենք առաջին անգամ ունենք այդպիսի հնարավորություն տեխնիկապես, որ ոչ թե անձինք իրենք պետք է պատրաստեն հայտարարագիր, այլ հարկային համակարգում առկա ինքնաշխատ համակարգերը պետք է գեներացնեն այդ հաշվետվությունները, մենք պետք է ներկայացնենք այն ֆիզիկական անձանց, որպեսզի իրենք նայեն՝ համաձայն են դրա հետ թե ոչ»։

Պեկ նախագահը նկատեց՝ եթե բոլորս որոշել ենք, որ ստվերի դեմը պետք է առնենք, ուրեմն պետք է համատարած հայտարարագրման ինստիտուտի անցնենք. «Ստվերում բազմաթիվ եկամուտներ կան, որոնք հարկման ենթակա են, բայց չեն հայտարարագրվում։ Եթե բոլորս որոշել ենք, որ ստվերի դեմ պետք է առնենք, պետք է համատարած հայտարարագրման ինստիտուտի անցնելու մասին մտածենք»։

Նա շեշտում է՝ 27 տարի է մտածում են այդ ինստիտուտի մասին,   բայց հետաձգվում է, քանի որ մտածում են երկիրը պատրաստ չէ դրան, իսկ այժմ, ՊԵԿ նախագահի կարծիքով, պատրաստ է։

Անանյանը հայտնեց՝ եթե անձը հայաստանյան օրենսդրության առումով չի հանդիսանա այստեղի ռեզիդենտ ու կստանա ոչ հայաստանյան եկամուտներ, այդ եկամուտը Հայաստանում էլ չի հարկվի․«Անձը, եթե էսօր չի գալիս իմ դուռը, որովհետեւ ես չգիտեմ՝ ինքը եկամուտ ստացել է, թե՝ չէ, ես եմ գնալու իրա դուռը, ասեմ՝ դու եկամուտ ունեցել ե՞ս, թե՞ չէ։ Ինքն առաջին անգամ պիտի մտածի՝ այս անգամ էլ խաբի, թե՝ չէ։ Ինչի՞ եք տրանսֆերտների թիվը կապում հարկման հետ։ Էլի եմ ասում, անձն էսօր էլ ունի էդ պարտավորությունը։ Հիմա մենք աչքներս փակենք, ասենք հարկեր թող չվճարեն, որ տրանսֆերտ չառաջանա՞։ Եթե հարցը նրա մասին է, որ մեկ քաղաքացին, որը եկամտային հարկի օրենսդրության տեսանկյունից հանդիսանում է ռեզիդենտ, ինքն էսօր էլ էդ 13-ի ու մեր 36-ի տարբերությունը բյուջե վճարելու պարտավորություն ունի ավելի քան քսան տարի։ Մենք ուզում ենք այնպիսի օպտիմիզացիա անենք, որ մարդիկ տարիներ շարունակ չվճարածը սկսեն վճարել»։

Ինչ վերաբերում է իրենց պոմիդորը վաճառող գյուղացիներին՝ Անանյանը նշեց, որ «օրինակ, իր պոմիդորը վաճառող գյուղացին չի հարկվելու, որովհետեւ օրենսդրությամբ այդ եկամուտն ազատված է հարկումից»։

Նա, սակայն , շեշտեց, այս քննարկումը գոյություն չունեցող նախագծի շուրջ է, այն դեռ վիրտուալ է, որը պետք է դեռ դրվի հանրային քննարկման։

Նշենք, որ ՊԵԿ-ի ներկայացրած գաղափարի համաձայն, 2020 թվականից  եկամտային հարկի (23 տոկոս) պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Այսինքն սրանով պետք է հարկվեն նաեւ դրսից եկող մասնավոր տրանսֆերտ ստացողները, գյուղացիները, բոլոր ինքնազբաղված անձինք:

Այդ նպատակին է ուղղված նաեւ ID-քարտերը կուտակիչ դարձնելու մեխանիզմը, որը թույլ կտա պարզել, թե որքան են կազմում մարդու եկամուտները, որից էլ հարկ կգանձվի:

Ըստ էության, մարդիկ պետք է ինքնուրույն հարկային հայրարագիր ներկայացնեն եւ վճարեն եկամտային հարկ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Ռադիոլուր»-ին այս առնչությամբ ասել է. «Այո, այդ գումարը, որը մարդը արտագնա աշխատանքի ժամանակ վաստակել է, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը եւ ապա հարկենք մեր օրենքով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ