News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Վարչապետ Թերեզա Մեյը զգուշացրել է, որ բրեքսիտի մասին համաձայնագրի ընդունման վերջնական փուլը կլինի ամենադժվարը եւ շեշտել, որ նա կհասնի համաձայնագրի կնքմանը` դրանով իսկ նշելով հնարավոր հրաժարականի մասին ենթադրությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նոյեմբերի 14-ի երեկոյան կառավարությունը հինգ ժամյա վեճերից հետո, հաստատել է ԵՄ-ի հետ պայմանագրի դրույթները, որոնք նախատեսում են առաջիկա «բաժանության» պայմանները: Կառավարության անդամների հանդիպման արդյունքը Թերեզա Մեյի մարտավարական  հաղթանակն էր. նա կարողացավ ստիպել նախարարների մեծամասնությանը աջակցել փաստաթուղթը, սակայն կառավարության որոշ անդամներ անհամաձայնություն էին հայտնել նրա դիրքորոշման հետ եւ հրաժարական տվել: Խորհրդարանում նույնպես դժգոհ են փաստաթղթի դրույթներից:

«Երբեք չէր սպասվում, որ ամեն ինչ պարզ եւ անկեղծ կլինի: Վերջին փուլը ամենածանրը կլինի: Բայց մենք ձգտում ենք նրան, որ ունենանք համաձայնագիր, որը օգուտ կտա Բրիտանիային: Եվ թող ոչ ոք չկասկածի. Ես պատրաստ եմ այն ապահովել», — երկուշաբթի բիզնեսի ներկայացուցիչներին ասել է Մեյը:

Նա նորից վերահաստատել է, որ կառավարության կողմից հաստատված համաձայնագրի նախագիծը համապատասխանում է բիզնեսի շահերին, եւ որ նա կշարունակի աշխատել Եվրամիության հետ դրա մանրամասների վերաբերյալ:

Միեւնույն ժամանակ, վարչապետի գրասենյակի ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ անցումային շրջանի տեւողության հարցը դեռ բանակցությունների փուլում է, սակայն բրիտանական կողմը պնդում է, որ այն ավարտվի մինչեւ 2022 թ., երբ Մեծ Բրիտանիայում  համընդհանուր ընտրություններ կանցկացվեն:

«Վարչապետը բազմիցս ասել է, որ մենք չենք խնդրելու հիսուներորդ հոդվածի երկարաձգումը (ԵՄ-ից դուրս գալու մասին Լիսաբոնի  համաձայնագիրը»),-ասել է նա՝ հիշեցնելով, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս կգա 2019 թվականի մարտի 29-ին: Նա նաեւ նշել է, որ Մեյը մտադիր է ԵՄ-ի հետ բանակցություններում վերջին, ամենակարեւոր փուլում իշխանությունն իր ձեռքը վերցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news