News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուսը եւ Ադրբեջանը բելառուսական ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման մասին գործարք են նախապատրաստում: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում ասել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

Աղբյուրը հաղորդում է, որ այսօր բանակցություններից հետո

Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեի եւ Ադրբեջանի ՊՆ-ի հետ  սպառազինությունների եւ հակաօդային պաշտպանության տեխնիկայի սպառազինությունների ոլորտում երկկողմ փոխշահավետ համագործակցության մասին փոխըմռնման հուշագիր է ստորագրվել:

«Ամենակարճ ժամանակում այն Բելառուսից ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի ձեռքբերման գործարքի կվերածվի», - ասել է Իլհամ Ալիեւը: Նրա խոսքով Ադրբեջանը գոհ է այս ոլորտում Բելառուի հետ համագործակցությունից, քանի որ նրա արտադրանքը շատ որակյալ եւ արդյունավետ է:

«Ուստի պատահական չէ, որ մեր երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը լավ պատմություն ունի, բավականին մեծ ծավալներ եւ ընդլայնման միտում», - ասել է Ալիեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ