News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր Քաբուլում հանդիպել է Աֆղանստանում տեղակայված «RS» զորքերի փոխհրամանատար, գեներալ Սալվատորե Քամփորելիի հետ։ Այս մասին Facebook-ի էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Քաբուլում հանդիպեց Աֆղանստանում տեղակայված «RS» զորքերի փոխհրամանատար, գեներալ Սալվատորե Քամփորելիի հետ։ Իտալացի գեներալը Դավիթ Տոնոյանին մանրամասն ներկայացրեց զորքերի եւ մարտական իրադրության վիճակը, ծառայության յուրահատկությունները։ Տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում «RS» զորքերի մարտական հերթապահության առանձնահատկությունների եւ հատկապես տեխնիկական միջոցների մասին։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարին ներկայացվեցին բացառիկ հատուկ վերահսկողական եւ այլ միջոցներ։ Գեներալ Քոմփորելին հատուկ շնորհակալություն հայտնեց 121 հայ խաղաղապահ սպաների եւ զինվորների ծառայության համար, որոնք, ըստ գեներալի, աչքի են ընկնում բարձր կարգապահությամբ, նախաձեռնողականությամբ եւ աննախադեպ պատրաստակամությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ