News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը չկարողացանք պահպանել, որովհետեւ այն կազմված էր բուքմեյքերների գրասենյակներում արված ստավկաներից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա մեր ժողովրդի մի զգալի հատվածին տոկոսի տակ է դրել:

«Հաջորդ պատճառը Ամուլսարի ներդրումն էր: Այսինքն մեկ կազմակերպության ճակատագրով աճ ենք նկարում: Հաջորդը Թեղուտն էր. թե ինչ է տեղի ունեցել  Թեղուտում, բոլորդ գիտեք եւ դա եղել է մինչեւ հեղափոխությունը: Այսինքն այդ հանքը փակվել է: Երբ ժամանակին մարդիկ ահազանգում էին, որ դա մի արեք, մեզ համար պրոբլեմ է դառնալու, ասում էին, բա գրենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշ լինի:

Այսօր իմ գնահատմամբ, տնտեսության մեջ տեղի է ունենում առողջացման գործընթաց: Այսինքն մենք խաղադրույքային տնտեսությունից անցնում ենք դեպի արդյունաբերական տնտեսություն: Մենք չենք թողնելու, որ նկարվող թվերով տնտեսություն ունենանք: Մարդիկ մեզ ասում են, որ այդ բուքմեյքերական գործունեությունն աղետ է, այդ թվում նաեւ գազալցակայաններում տեղադրված ապարատները: Մարդիկ միլիոնների պարտքի տակ են ընկնում դրանց պատճառով»,-հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշեց, որ «Հյուսիս-Հարավի» շինարարությունը որակի խնդիր ունի ու եթե հիմա դադարեցվել են որոշ աշխատանքներ դա եւս ազդում է տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա. «Կոռուպցիայի դեմ պայքարը որակի առումով էն հին տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա ազդո՞ւմ է, իհարկե ազդում է»:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ գազալցակայանների խնդրին՝ նշելով, որ այդ ոլորտում կա շատ մեծ ստվեր. «Երբ մենք սկսեցինք զբաղվել այդ խնդրով, հայտնի մարդկանց գազալցակայաններում գազի սպառման ծավալը կրկնապատկվել է: Մենք ընդամենը ասել ենք, որ հետեւում ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ