News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Հ2» հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է Սամվել Մայրապետյանի անձնական միջոցներից և դրա վերաբերյալ նախաքննական մարմնին  բավարար փաստաթղթեր ենք ներկայացրել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 20–ին վարչապետի պաշտոնակատարը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել էր, որ լրատվամիջոցի հաշիվների վրա կալանք դնելու վերաբերյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։

«Կալանք դրված է, որպես մեղադրյալ ներգրավված անձի հաշիվների վրա։ Շատ ցավում եմ, որ ընդհանրապես նման պրակտիկա կա, որ կալանքի տակ են վերցնում,  բայց դա նաև օրինականության հաստատման ճանապարհին անխուսափելի բան է»,- ասել էր Փաշինյանը։

Մայրապետյանի պաշտպանը նշեց, որ իրենք երբեք չեն ասել, որ Հ2 հեռուստաընկերության հաշիվների վրա կալանք է դրված։

«Ի սկզբանե ասել էինք, որ Մայրապետյանի անձնական հաշիվների վրա է կալանք դրված, ինչը խանգարում է, որ լրատվամիջոցը ֆինանսավորվի։ Փաստաթղթեր ենք  ներկայացվել, որ մինչև հոկտեմբերի վերջ Մայրապետյանի անձնական հաշիվներից 73 մլն դրամ է փոխանցվել լրատվամիջոցին, որը, սակայն վնասով է աշխատել»,–ասաց նա։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե գործի  վերաբերյալ հրապարակային նյութերը հիմք են տալիս ասելու, թե  գործով  կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ, պաշտպանը պատասխանեց։

«Ես այս գործով նախաքննության գաղտնիք չհրապարակելու մասին ստորագրություն եմ տվել և գործի մանրամասները չեմ կարող հրապարակել և դատողություններ անել»։

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը կալանավորվել է հոկտեմբերի 9–ին  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանի որոշմամբ։ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ