News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար գազի սակագնի նվազեցման սահմանափակումը կարող է չեղյալ համարվել: Այս մասին նոյեմբերի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Նրա խոսքով, Հայաստանը չի կարող սահմանին նույն գնով գազ գնել, ինչպես Բելառուսը, այն պարզ պատճառով, որ Բելառուսը Ռուսաստանի հետ ընդհանուր սահման ունի, իսկ Հայաստանի սահմանին կապույտ վառելիքի գինը ներառում է տարանցման համար գումարը, որը ռուսական կողմը վճարում է Վրաստանին:

«Այնուամենայնիվ, բանակցություններն անցկացվում են սահմանին գազի գնի համեմատության հարցով, բայց բացարձակ մեծությամբ դրանք չեն կարող նույնը լինել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է  «Գազպրոմ Արմենիայի» կորուստներին, որոնք 2016-ից 5,37 տոկոսից ավելացել են 6,69 տոկոսով, նա նշեց, որ դրանք էական նշանակություն չունեն սակագների ձեւավորման գործում:

«Գազի մատակարարման համակարգում առկա գները ձեւավորվում են 2013 թվականի վերջին Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված միջպետական համաձայնագրերում ամրագրված դրույթների հիման վրա: Այս պայմանագրերի որոշ դրույթներ պարզապես սահմանափակում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) գործառույթները, օրինակ, այդ համաձայնագրերի համաձայն, սահմանին  գազի սակագնի իջեցման արդյունքում 189 դոլարից 165 դոլարի տնտեսված գումարը մնում է մատակարար ընկերությանը: Հետեւաբար վերջնական սպառողների համար գներն այդ ժամանակ  չէին նվազել», - ասաց Բաղրամյանը:

Արդեն 2016-ին, երբ Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը 165 դոլարից նվազել էր 150 դոլարի, նույն համաձայնագրերով հաստատվել էր, որ վերջնական սպառողների համար գազի սակագները կնվազեն այնքան, որքան նազել են մատակարարման սակագները: Այնուհետ 2017-ին ռուսական «Գազպրոմը» նախաձեռնել էր 15 դոլարով սակագների նվազեցում, համաձայանգրերում նշված էր, որ 2017-ին գործող սակագները պետք է 2018-ի ընթացքում պահպանվեին նույն մակարդակում:

«Այսօր բանակցություններ են ընթանում այս բոլոր դրույթները չեղյալ հայտարարելու հարցով, իսկ ռուսական «Գազպրոմը» հուսով է, որ հնարավոր կլինի վրացական կողմի հետ պայմանավորվել տարանցման գների կրճատման մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ում սպառվող էներգիայի արդեն 17.5 տոկոսը «կանաչ» ծագում ունի
Շվեդիայում սպառվող էներգիայի կեսից ավելին (54.5 տոկոս) վերականգնվող աղբյուրներից է...
Գազալցակայաններում գազը կվաճառվի կգ-ով, ոչ թե ծավալով. Ինչ կտա սա սպառողին եւ արդյոք չի փոխվի գինը
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ահազանգեր է ստանում, որ գազալցակայաններում ՀԴՄ կտրոն չեն տալիս, եւ նշեց, որ այստեղ անելիք ունեն նաեւ քաղաքացիները...
ԵՄ-ն մինչեւ 2030 թվականը կհրաժարվի արմավենու յուղով վառելիքից
Արմավենու յուղի արտադրության համար արեւադարձային անտառներ են հատվում՝ դրանով իսկ ավելի մեծ վնաս պատճառելով շրջակա միջավայրին, քան բենզինի...
Նավթի համաշխարհային գներն աճում են
WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսները թանկացել են 0,50 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 54,17 դոլար…
Գերմանիայի կառավարությունը ողջունում է «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ ԵՄ-ի փոխզիջումը
ԵՄ երկրները հաղթահարել են տարաձայնություններն այն հարցով, թե ինչպես պետք է նոր դիրեկտիվի օգնությամբ կարգավորեն գազամուղի...
Եվրախորհրդարանը եւ ԵՄ Խորհուրդը նախապես համաձայնեցրել են գազային հրահանգներում կատարվող ուղղումները
Համաձայնագիրը լրացնում է էներգետիկայի ոլորտում ԵՄ օրենսդրության բացը…
Ամենաշատ