News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոպենհագենում սպանել են 31-ամյա Նեդիմ Յասարին՝ խոշոր հանցավոր խմբավորման նախկին պարագլխին՝ տեղեկացնում է BBC News-ը։

Դա տեղի է ունեցել նրա ինքնակենսագրության հրատարակումից մեկ օր առաջ։ Այնտեղ նա պատմում էր, թե ինչպես է դադարեցրել հանցավոր գործունեությունը։

Սպանությունը կատարվել է նոյեմբերի 19-ի երեկոյան։ Ոստիկանության տվյալներով՝ մուգ հագուստով անհայտ տղամարդն առնվազն երկու անգամ կրակել է Յասարի վրա եւ հեռացել հանցանքի վայրից։ Յասարին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ստացած վերքերից մահացել է։

Յասարը ծնվել է Թուրքիայում, 4 տարեկանից ապրել Դանիայում։ Երիտասարդ տարիներին նա գլխավորել է «Լոս Գերերոս»ավազակախումբը, որը Կոպենհագենում զբաղվում էր թմրամիջոցների վաճառքով։ Սակայն 2012թ․, իմանալով, որ շուտով հայր է դառնալու, նա որոշել է թողնել հանցավոր գործունեությունը եւ մասնակցել նախկին հանցագործների վերականգնման ծրագրին։

Շուտով Յասարը սկսել է իր հաղորդումը վարել տեղական Radio24 ռադիոկայանով, որտեղ պատմում էր իր կյանքի փորձի մասին։ 2017թ․ նրա վրա հարձակում էր տեղի ունեցել, սակայն այն հետեւանքներ չէր ունեցել։

Դանիայի վարչապետ Լարս Ռասմուսենը Յասարի մահը «բացարձակապես անիմաստ» է անվանել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ