News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Այս փուլում քաղաքական պահանջարկի տեսակետից գաղափարախոսական պայքարը նպատակահարմար չէ: Այս մասին նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը

Փորձագետի խոսքով՝ ընտրողներին հետաքրքրում են կոնկրետ գործողությունները եւ խնդիրների լուծումը, որոնք կարող են առաջարկել քաղաքական ուժերը: «Գաղափարախոսական պայքարը եւ բարձր թեմաներից զրույցները ընտրողներին այնքան էլ չեն հետաքրքրում: Մարդիկ սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ առաջարկների կարիք ունեն»,- նշեց փորձագետը:

Ըստ Քոչարյանի՝ հենց սրա վրա է կառուցվում բոլոր ուժերի քաղաքական քարոզչությունը: «Տարբերություններ կան միայն պայքարի մարտավարության մեջ: Եթե Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու «Քաղաքացիական պայմանագիրն իրենց մարտավարությունը կառուցում են փոխադարձ խիստ քննադատության վրա՝ առաջարկելով միմյանց ուղղակիորեն հակառակ լուծումներ, ապա մնացյալ ուժերը, որպես ապագա ընդդիմություն, եթե նույնիսկ իշխանություններին քննադատում են, ապա դա ավելի զուսպ են անում»,- նշեց Կարեն Քոչարյանը:

Նա նշեց, որ նոր խորհրդարանում կլինի այնպիսի իրավիճակ, որ ՀՀԿ-ն կքննադատի ՔՊ-ին, իսկ մնացյալը՝ ՀՀԿ-ին: «Սրանով է հենց պայմանավորված «Սասնա ծռերի» կողմից իշխանությունների ավելի զուսպ քննադատությունը, եթե համեմատենք Նիկոլ Փաշինյանին ուղղած անցյալի նրանց խիստ քննադատության հետ»,- հավելեց քաղտեխնոլոգը: Նրա կարծիքով՝ «Սասնա ծերի» կողմից խիստ քննադատությունը շարունակելը կարող է հասարակության կողմից չընկալվել: «Անցյալում նրանք պայքարում էին ՀՀԿ ռեժիմի դեմ: Հիմա, երբ ՀՀԿ-ն իշխանթյուն չունի, եւ Նիկոլ Փաշինյանը նրանց քննադատում է, կարող է հարց բարձրանալ, թե նրանք հիմա ինչի դեմ են պայքարում»,- եզրափակեց փորձագետը:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին: Դրանց մասնակցում են 11 քաղքական ուժեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որտեղ է «Իմ քայլը» առավել շատ ձայներ ստացել. ռեկորդակիրը Արարատի մարզն է եւ Երեւանի Մալաթիա Սեբաստիան
Երկրորդ ընտրական տարածքը, որտեղ «Իմ քայլը» առավել մեծ թվով ձայներ է ստացել Երեւանի Մալաթիա–Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող...
«Մաքրում ենք քաղաքը մեր փակցրած պաստառներից». «Իմ քայլի» անդամների ակցիան
Կամավորները մաքրում են քաղաքը նախընտարական պաստառներից…
ՀՀ նախագահը շնորհավորել է ԱԺ անցած 3 ուժերի ղեկավարներին
Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ եւս նրանց գործունեությունը եւ ծրագրերը կբխեն Հայաստանի եւ Արցախի...
Ինչպես կբաշխվեն ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնները. «Իմ քայլը»՝ 6, ԲՀԿ-ն՝ 2, «Լուսավոր Հայաստան»՝ 1
Եթե ստացվի այնպես, որ ԱԺ հանձնաժողովների թիվը լինի 12, ապա «Իմ քայլը» դաշինքը նախագահ կունենան դրանցից 9-ում...
«168 ժամ». Առաջադրանք՝ ուժայիններին՝ կապված ՀՀԿ-ի ստացած ձայների հետ
Պայմանավորված ընտրությունների արդյունքներով՝ արդեն իսկ ԱԱԾ մի շարք տարածքային կառույցների ղեկավարներ ստացել են...
Որ ընտրական տարածքներում է ԲՀԿ-ն առավել շատ ձայն ստացել. Կոտայքի մարզը ռեկորդակիր է
Սրանով է պայմանավորված, որ եթե որոշ մարզերից ԲՀԿ-ի թեկնածուներից ոչ ոք չի ընտրվել պատգամավոր, ապա Կոտայքից միանգամից երեք թեկնածու դարձել է պատգամավոր...
Partner news