News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անկարայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 74 զինծառայողների, ովքեր մեղադրվում են 2016 թ․ տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։ Հայտնում են, որ մեղադրայալները փորձել են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը, կանխամտածված սպանություններ են գործել։

Ապստամբների խումբը 2016թ․ լույս հուլիսի 16-ի գիշերը փորձել էր զինվորական հեղաշրջում իրականացնել։ Հիմնական գործողությունները տեղի էին ունեցել Անկարայում եւ Ստամբուլում։ Զոհվել էր ավելի քան 240 քաղաքացի, 2000 մարդ վնասվածքներ էր ստացել։ Հեղաշրջման փորձը տապալվել էր։

Դրանից հետո Թուրքիայում ավելի քան 50 հազար մարդ էր ձերբակալվել, ավելի քան 160 հազար մարդ հեռացվել էր աշխատանքից։ Երկրի իշխանությունները հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում եւ հերքում է այդ մեղադրանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ