News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին 17 տարիների ընթացքում Պիզայի աշտարակը չորս սանտիմետրով ուղղվել է՝ տեղեկացնում է Corriere della Sera-ն։

«Այնպիսի տեսք ունի, կարծես զանգակատունը երկու դարով երիտասարդացել է»,- փորձագետների խմբից պրոֆեսոր Սալվատորե Սետիսի խոսքերն է մեջբերում թերթը։

Նա հիշեցրել է, որ XX դարում աշտարակի թեքությունն ավելանում էր, այդ պատճառով 1993-2001թթ․ հետազոտողների միջազգային խումբը աշտարակը կայունացնելու աշխատանքներ էր կատարում։ Նրանց հաջողվել էր ճարտարապետական հուշարձանը 41 սանտիմետրով ուղղել։ Այնուամենայնիվ, վերջնականորեն ուղղվել աշտարակը չի կարող՝ վստահեցրել է գիտնականը։

Պիզայի աշտարակը՝ Իտալիայի Duomo Santa Maria Assunta կաթոլիկ տաճարի զանգակատունն է։ Նրան համաշխարհային համբավ է բերել այն, որ կառուցման ընթացքում աշտարակը թեքվել է։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ