News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 1–ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու մեջ մեղադրվող, գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին ՌԴ–ում հարցաքննելու համար Հայաստանից քննիչ գործուղելու հարց դատախազությունը չի քննարկում։ Այս մասին NEWS.am–ի հարցին ի պատասխան  հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Միջազգային հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը նախաքննական մարմնին հայտնել է  իր գտնվելու վայրի մասին։ Լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Հարությունյանն ասել է, որ Մոսկվայում է՝ վիրահատության նպատակով եւ բուժումն ավարատելուց հետո պատրաստ է վերադառնալ Հայաստան։ Այս պահին, սակայն, որեւէ հստակ տեղեկություն չկա, թե կոնկրետ ե՞րբ Հարությունյանը վերադառնա։

Նշենք, որ հայաստանյան  նախաքննական պրակտիկայում եղել են դեպքեր, երբ կոնկրետ քրեական գործի շրջանակներում Հայաստանից քննիչներ են գործուղվել ՌԴ՝ տեղում անհրաժաշտ քննչական գործողություններ իրականացնելու համար։ Միջազգային կոնվենցիայի համաձայն՝  Հայաստանն իրավունք ունի նաեւ իր իրավասու մարմինների հանձնարարությամբ, ՌԴ–ում հարցաքննել սեփական քաղաքացիներին դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական մարմինների միջոցով:

Խոսքը վերաբերվում է 1993թ. ընդունված «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ  իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիային, որին միացել են ԱՊՀ անդամ երկրներն, այդ թվում Հայաստանը եւ Ռուսատանը։

Ըստ այդ համաձայնագրի՝  կողմերը միմյանց իրավական օգնություն են ցույց տալիս հարցվող պայմանավորվող կողմի օրենսդրությամբ նախատեսված դատավարական գործողություններ՝ այդ թվում հարցաքննություններ իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունն ու Հարությունյանի նկատմամբ խափանման միջով ընտրել կալանավորումը։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վահագն Հարությունյանն, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում կազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ եւ ոստիկանության ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելը:

Նշենք, որ Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ