News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելի կառավարությունը, հաշվի չառնելով բնակչության կարծիքը, մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ այժմ նույն կերպ մերժում է նաև «Իսլամական պետության» իրականացրած եզդիների ցեղասպանությունը դատապարտող օրինագիծը: Այս մասին գրում է Իրաքյան Քրդստանի Rudaw լրատվամիջոցի սյունակագիր, Միսուրիի պետական համալսարանի պրոֆեսոր, արեւեագետ Դեվիդ Ռոմանոն:

Այս շաբաթ Իսրայելի Քնեսեթի պատգամավորները 58/38 ձայների հարաբերակցությամբ դեմ են քվեարկել եզդիների ցեղասպանության մասին օրինագծին: Իսրայելի փոխարտգորրծնախարար Ցիպի Հոթովելին ասել է, որ կառավարությունը կողմ չէ օրինագծի ընդունմանը, քանի որ ՄԱԿ-ը չի ճանաչել այդ ցեղասպանությունը:

Ըստ Իսրայելի Haaretz թերթի` Հոթովելին օրինագծի մերժումն արդարացրել է դիվանագիտական հնարավոր հետեւանքներով` չնայած նրան, որ սկզբունքորեն կասկած չկա, որ այս պատմական փաստը պետք է ճանաչվի:

Հեղինակը գրում է, որ իսրայելցիների համար ակնհայտ է, որ Հոլոքոստից հետո խոշտանգված հրեաների հիշատակի համար ստեղծված իրենց պետությունն առանձնահատուկ պարտավորություն ունի արձագանքելու այլ ժողովուրդների ոչնչացման վտանգին: Անգամ Քնեսեթում եզդիների ցեղասպանության ճանաչման օրինագծին դեմ քվեարկած որոշ պատգամավորներ ընդունել են, որ ինչպես նախկինում Հայոց ցեղասպանության մասին օրինագծերում, այնպես էլ այս դեպքում նրանք կողմ կքվեարկեին, եթե իրենց կուսակցությունը թույլ տար ազատ կամարտահայտվել:

«Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծերի խափանման մեջ, որոնցից վերջինը ձախողվեց այս տարվա հունիսին, մեծ դեր են խաղացել Իսրայելի պետական պաշտոնյաները, հատկապես` արտգործնախարարությունը: Պետական շահերը գերադասելով բարոյականությունից՝ Իսրայելի կառավարությունը հաշվի չառավ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու` բնակչության ցանկությունը, որպեսզի ավելի չվտանգվեն արդեն իսկ լարված հարաբերությունները Թուրքիայի հետ»,- գրում է հեղինակը:

Նրա խոսքով` անհասկանալի է, թե ինչ դիվանագիտական հետեւանքների մասին է խոսում Հոթովելին. գուցե, Իսրայելում մտավախություն կա, որ ճանաչելու դեպքում Իսրայելին կարող են մեղադրել պաղեստինցիների դեմ ցեղասպանության համար: Սակայն ԵՄ-ն, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ավստրալիան ճանաչել են «Իսլամական պետության» կողմից եզդիներ դեմ իրականացված հանցանքները` որպես ցեղասպանություն, եւ նման մեղադրանքներ Իսրայելի հասցեին չեն հնչեցրել:

Ուստի, սյունակագրի կարծիքով, Քնեսեթում օրինագծի ընդունմանը դեմ քվեարկող պատգամավորները, հավանաբար, տառապում են հրեաների բացառիկության եւ մշակութային շովինիզմի զգացումով. նրանց կարծիքով` միայն հրեաների հետ կատարվածն իրավունք ունի ցեղասպանություն կոչվելու:  «Եվ եթե Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կուրացրել են մարդկանց, ապա եզդիների դեպքում նժարին որեւէ դիվանագիտական հետեւանք դրված չէ, եւ Իսրայելը վաղուց պետք է ճանաչեր Անֆալի ցեղասպանությունը», - գրում է հեղինակը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ