News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Մենք համարում ենք, և դա փաստ է, որ քաղաքական մեր թիմն այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առջև ստանձնած և ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները՝ առանց բացառության։ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացման և դրամահավաք-երեկոյի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Վստահության քվե ենք ակնկալում ՀՀ կառավարման ղեկը առաջիկա հինգ տարիներին ստանձնելու համար»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց համար կարևոր առաջիկա անելիքը քաղաքական հեղափոխության արդյունքների ամրապնդմանը զուգընթաց տնտեսական հեղափոխությունն է. «Սա ենթադրում է տնտեսության կառուցվածքի փոփոխություն: Այնպիսի փոփոխություն, որը կհամապատասխանի ազգային անվտանգության պահանջներին և մեր նպատակներին»:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ իրենց կառավարությունը նախատեսել է միկրոբիզնեսի հարկային պատավորություններից ազատում, ինչն աշխատանքի խրախուսման ամենակարևոր պայմաններից է:

«Մենք ուզում ենք, որ մարդիկ, ի վերջո, կարողանան ճեղքել հուսահատությունը և վստահել իրենց ուժերին: Սա պետք է լինի աղքատության հաղթահարման առաջնային գործիք»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու կարևոր քայլերից մեկն է լինելու եկամտային հարկի իջեցումը:

«Վստահ ենք, որ այսպես կապահովենք այդ ոլորտում աշխատատեղերի ստեղծում և բարձր աշխատավարձերի սահմանում»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք նախորդ շաբաթ որոշել են «ստարթափերին» արտոնություններ տալ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արտաքին քաղաքականության ոլորտում իրենց ասելիքը մնում է նույնը. «Մենք չենք պատրաստվում այս ոլորտում ռեվերսներ իրականացնել, մեր առաջնահերթությունները մնում են նույնը։ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի ուժեղացումը, առանձնահատուկ հարաբերությունների հաստատումը հարևաններ Իրանի և Վրաստանի հետ մնում է նույնը։ Շարունակելու են հարաբերությունների զարգացումը ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ, բայց դա չեն անելու այլ երկրի հետ ունեցած մեր հարաբերությունների հաշվին»,–ասաց նա։

Վարչապետի պաշտոնակատարը դրական համարեց նաև ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և նշեց, որ կա պոտենցիալ և միջավայր այդ կառույցում ակտիվություն դրսևորելու պարագայում ՀՀ-ի տնտեսության զարգացման համար:

Նիկոլ Փաշինյանի նշեց, որ իրենց առաջ դրել են ամբիցիոզ խնդիրներ. «Խնդիր ենք դրել, որ Հայաստանում պետք է արմատախիլ արվի ծայրահեղ աղքատությունը․ դա հարիր չէ նոր Հայաստանին, 21-րդ դարի Հայաստանին, պետք է էականորեն կրճատվի աղքատությունը եւ առաջին հերթին աշխատանքի եւ անհատական ջանքի շնորհիվ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ