News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵՄ ակնկալում է արժանահավատ, ընդգրկուն և թափանցիկ ընտրություններ․ ԵՄ և նրա անդամ պետությունները տրամադրում են առարկայական աջակցություն ընտրական գործընթացներին, ներառյալ՝ ընտրողների նույնականացման սարքավորումների և քաղաքացիական հասարակության կողմից ընտրողների մասնակցության և մոնիտորինգի օժանդակող միջոցների տեսքով: Այս մասին Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության ծառայությունը տարածել է հաղորդագրություն՝ ամփոփելով ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված Հայաստանի և ԵՄ գործընկերության կոմիտեի առաջին նիստի արդյունքները, որը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին։

Հաղորդագրության մեջ նաև ասված է․

«Հանդիպման ընթացքում ԵՄ վերահաստատեց իր աջակցությունը ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացին և ընդգծեց, որ ՀԸԳՀ իրականացումը կհանդիսանա երկրում բարեփոխումների և արդիականացման հիմնական գործիք, կօգնի ԵՄ ներդրումների ներգրավմանը, կխթանի ԵՄ հետ փոխանակումները և հստակ օգուտներ կապահովի ինչպես ԵՄ, այնպես էլ ՀՀ քաղաքացիների համար:

Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանում բարեփոխումների  հիմնական գործընկերը` աջակցություն տրամադրելով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, տնտեսական զարգացումը, մասնավոր հատվածի և ենթակառուցվածքային ներդրումների ֆինանսավորման հասանելիությունը:

Գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ կառավարության կողմից կազմված ՀԸԳՀ իրականացման ճանապարհային քարտեզի նախագիծը: Համաձայնագրով նախատեսվում է, որ առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետությունն իրականացնի իր օրենսդրության մոտարկում ՀԸԳՀ-ում նշված ԵՄ օրենսդրությանը՝ այդ թվում տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության, հարկման, ինչպես նաև սպառողների պաշտպանության ոլորտներում: ԵՄ գոհունակություն հայտնեց ճանապարհային քարտեզի նախագծի վերաբերյալ՝ որպես ՀԸԳՀ իրականացման համար լավ մեկնակետ: Այս համատեքստում՝ Գործընկերության կոմիտեն կարևորեց քաղաքացիական հասարակության հետ շարունակական և ընդգրկուն երկխոսության ապահովումը:

Հայաստանը և ԵՄ համաձայնեցին շարունակել քաղաքացիների շարժունակության խթանումը Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով և դիտարկել Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմաններն առկա կլինեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ