News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եթե հիմա որեւէ մեկն ասում է՝ տամ 50 մլն դոլար, թողեք հանգիստ ապրեմ, այդտեղ կա մի պայման՝ այդ 50 մլն դոլարը իր գողացածի որ մասն է, քանի տոկոսն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, Իջեւան քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է քննարկման մեջ մտնենք այն պայմաններում, երբ խոսքը վերաբերում է նվազագույնը գողացածի 98 տոկոսին:

Օրինակ, եթե պարզվի, որ 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանը պաշտոնը թողնելու պահին, ասենք, նրա որդու բանկային հաշվում 20 մլն դոլար է եղել: Մենք այդ դեպքում ի՞նչ ենք անելու: Ասելու ենք՝ այն ժամանակ ապօրինի հարստացման օրենք չկար, ու նա 20 մլն դոլարն ինչ ուզի անի՞: Ես օրինակ եմ ասում, կարող է խոսքը ավելի մեծ գումարների մասին է: Մենք մանդատ ենք ուզում նաեւ այս պրոցեսն իրականացնելու համար:

Կամ ի՞նչ է նշանակում՝ բիզնես է արել: Պատկերացրեք, ես հիմա բիզնես անեմ, պարզ չի՞ որ իմ բիզնեսը կծաղկի: Ես ասում եմ, այն երկրի ղեկավարը, որը բիզնեսի մեջ կա, մյուսները բիզնեսի մեջ չկան: Հայաստանի ղեկավարը չպետք է լինի բիզեսի մեջ, բիզնեսի մեջ պետք է լինի ՀՀ ժողովուրդը: մեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի անցումային արդարադատության գործիքների կիրառումը: Դրա նպատակը պետք է լինի ոչ թե մարդկանց բանտերը լցնելը, այլ գողացածը բյուջե վերադարձնելը»,-հայտարարեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ